AM | RU
USD
EUR
RUB

Մտքեր անկախության մասին

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ-ում անկախության վերաբերյալ տեսակետները երկու մասի են բաժանվում: Մարդկանց մի խումբ անկախությունը նույնականացնում է պետության միջազգային ճանաչման և տարբեր երկրներում դեսպանատներ բացելու հետ: Այսինքն, հիմքում դրվում է ոչ թե անկախության բովանդակությունը, այլ ինքնիշխան լինելու ֆորմալ ճանաչումը։ Մյուս խումբն էլ համարում է, որ իրավական մասն ընդհանրապես կարևոր չէ, և Հայաստանը իրականում անկախ չէ:

Երկու մոտեցումներն էլ ծայրահեղ են: Իրականում անկախությունը բացարձակ չէ անգամ գերտերությունների պարագայում: Բոլոր պետություններն էլ այս կամ այն չափով գտնվում են այլոց հետ փոխազդեցության և փոխկախվածության մեջ, և որքան ավելի շատ ազդում են և ավելի քիչ ազդվում, այնքան ավելի ինքնուրույն են համարվում: Ավելին, անկախության բովանդակությունը պատմական տարբեր ժամանակահատվածներում տարբեր կերպ է ընկալվում: 17-րդ դարի Վեստֆալյան աշխարհակարգում ինքնիշխանությունը մեկ բան էր, իսկ 21-րդ դարի գլոբալիզացվող աշխարհում՝ ամբողջությամբ այլ:

Սակայն, ի վերջո, կարևորն այն է, թե ինչպիսի բովանդակություն է առկա անկախության գաղափարի տակ: Ինքնիշխանությունը չի կարող ինքնանպատակ լինել: Այն ճանապարհ է և գործընթաց, որի միջոցով քո իղձերը կարող ես իրագործել: Եթե անկախությունը լցված չէ ժողովրդի բարեկեցությամբ, արտաքին աշխարհում քո շահերով առաջնորդվելու հնարավորությամբ, ի՞նչ արժեք կարող է այն ներկայացնել:  Օրինակ, Հս. Կորեան ավելի ինքնուրույն է ու անկախ, քան Դանիան, որը ԵՄ-ից տնտեսական կախվածության մեջ է գտնվում: Բայց վստահաբար Դանիան մարդկանց համար առավել ցանկալի երկիր է, քան Հս. Կորեան: Կամ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիան լիարժեք հայտնվել էր ԱՄՆ-ի օկուպացիայի տակ, սակայն իր ինքնիշխանության կորուստը նա լցրեց այնպիսի բովանդակությամբ, այնպիսի տնտեսական զարգացմամբ, որին շատ ինքնիշխաններ երանի կարող էին տալ։ 

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետությունն իր չափի և ներուժի համեմատ ինքնիշխան պետություն է՝ ոչ միայն ֆորմալ, այլև փաստացի ձևով:  Մեր պետությունը ստեղծվել է ֆիզիկական անվտանգության խնդրի պայմաններում, և քանի դեռ ՀՀ-ն կարողանում է ապահովել հայաստանցիների անվտանգությունը, կարող ենք ասել, որ մեր ինքնիշխանությունը ունի բովանդակություն։

Մենք հաջողված պետություն ենք, քանի որ հարավկովկասյան պետություններից միակն ենք, որն անկախության ընթացքում տարածքային ընդլայնում է ունեցել: Ավելին, Վրաստանն ու Ադրբեջանը ցավոտ տարածքային կորուստներ են ունեցել: Մեր քաղաքական համակարգն ավելի առաջադեմ է, քան հետխորհրդային պետությունների գերակշիռ մեծամասնությունը: Այն լիարժեքորեն ժողովրդավարական չէ, սակայն հեռու է նաև Ադրբեջան կամ Բելառուս լինելուց։ Մենք ունենք պետական ապարատ, որը երկրում տեղի ունեցող վերջին շրջադարձային փոփոխությունների օրերին ոչ մի վարկյան չերերաց: Երեք տասնամյակի համար մենք վստահաբար կայացած պետություն ենք:

Իհարկե, մենք կարող էինք ավելի լավն ունենալ: Բայց ու՞մ հետ ենք մեզ համեմատում: Բնականաբար, չարժե համեմատվել, օրինակ, Մեծ Բրիտանիայի հետ, քանի որ երբ 17-րդ դարում բրիտանացիները խորհրդարան էին ստեղծում, մենք ոչ միայն պետություն չունեինք, այլև հազիվ վերականգվում էինք Շահ Աբասի կազմակերպած տեղահանությունից: Եվ երբ մենք ունեցանք մեր պետությունը և ստեղծեցինք խորհրդարան, Բրիտանիան արդեն հազարամյա պետականություն և երեքհարյուրամյա խորհրդարանական կյանքի փորձ ուներ: Իսկ որ պետության հետ իրապես խելամիտ է համեմատվել, ապա մենք շահեկան դիրքերում ենք...

Դավիթ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ

Լրահոս
ՀՀ-ում սորոսական արդարադատության նշանակությունը ոստիկանական զորքերն են Անասնաբույծները և մսավաճառները հանդիպում են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ․ ուղիղ Եթե մեր խնդիրը չլուծվեց, երեխաներին դպրոցից կհանենք ու դուրս կգանք պայքարի. անասնապահներ (տեսանյութ) Մարիամ ջան, պապային տանը հարց տուր` ինչո՞ւ այսպես եղավ, ո՞վ է ստեղծել այս գռեհիկ ալիքները ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ուղիղ Արմեն Թավադյանը կմնա կալանավորված Կիսանախագահական կառավարման համակարգի անցնելու մտադրություն չկա․ Ռուստամ Բադասյան Խորհրդակցություն՝ Նիկոլ Փաշինյանի մոտ Նիկոլ Փաշինյանը 4 նոր նշանակում է արել Նիկոլ Փաշինյանը համալրում է մեր շարքերը. Լևոն Քոչարյան (լուսանկար) Դատարանը թույլ չտվեց Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա Սերժ Սարգսյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում. Ս. Սարգսյանի փաստաբանական թիմ Հորդորում եմ Գորգիսյանին իշխանություններին հաճոյանալու համար նրանցից ոչ մեկին այլևս ինձ հետ չհամեմատել Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև կնվազի Կեսարիայի հայկական ժայռափոր եկեղեցին ավերվել է գանձագողերի կողմից (լուսանկարներ, տեսանյութ) Կարեն Քոչարյան. Պետք է նստել սեղանի շուրջ ու բանակցել «Մեդիա Պաշտպան»-ը կոչ է անում լրատվականներին մնալ բարոյականության սահմաններում Գազի գնի թանկացման համար վճարվելու է սպառողի գրպանից Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի փաստաբանները հրաժարվել են մասնակցել այսօրվա դատական նիստին Անասնաբույծները և մսավաճառները փակել են Էջմիածին-Աշտարակ ճանապարհը. բողոքի ակցիան՝ ուղիղ Ասուլիս՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վերաբերյալ․ ՈՒՂԻՂ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Տավարի մսի գներն աճել են Գյուղացիները փորձեցին ճանապարհ փակել. հրմշտոց սկսեց (տեսանյութ) ԱԺ–ն քննարկում է «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» հարցը․ նիստը՝ ուղիղ «Չափդ ճանաչի, արա». վիճաբանություն՝ պատգամավորների միջև (Տեսանյութ) Իրանը հայտարարում է, թե միջուկային գործարքի առջև դռները դեռևս բաց են Հրաժեշտ ամենամեծ պատրանքին. սրանք մարդ չեն. Միքայել Մինասյան Զինծառայողին ինքնասպանության դրդելու համար սահմանված պատիժը կխստացվի Հեռախոսային խոսակցությունները կգաղտնալսի նաև ոստիկանությունը. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենքը Փողոցներ փակելն այլևս նոր իրականության մեջ չի տեղավորվում. Գարիկ Սարգսյան ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ Միակողմանի քննությունը չի բացահայտելու «Մարտի 1-ի» ողջ ճշմարտությունը. Էլինար Վարդանյան ԱԺ նիստը՝ ուղիղ Անասնատերերը փակել են Երևան-Արարատ մայրուղին «168 ժամ». Թոշակառուն հիմա հավանաբար «լավ կապրի» «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանին կկանչեն Ազգային ժողով և պարզաբանում կպահանջեն «Իրավունք». Կոկորդիլոսասեր մարզպետի մորաքրոջ հարսը «կրկին փորձիր» տարբերակով մասնակցելու է մրցույթին «Հրապարակ». Հիմա էլ Լիլիթ Մակունցն է խմբագրում ասածները «Ժողովուրդ»․ Մարզեր կան՝ ընդամենը 1 սպանդանոց ունեն, ո՞նց հասցնեն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan