Ուկրաինան հրաժարվել է մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին

Ուկրաինան հրաժարվել է մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ուկրաինայի պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանին։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ազգի ծառա» կուսակցության պատգամավոր Բոգդան Յարեմկոն։

Քաղաքական գործչի խոսքով, կազմակերպությունը խախտել է սեփական սկզբունքները։

«Բախվելով հետաքրքրությունների բացահայտ անտեսման հետ (ԵԽԽՎ կողմից)՝ Ուկրաինան դեռևս ձեռնպահ կմնա հաջորդ պատվիրակությանը գործուղել առաջիկա նստաշրջանին»,- գրել է նա։

Խորհրդարանականի խոսքով, այս որոշմանը կողմ է քվեարկել Ռադայի խմբակցությունների մեծամասնությունը։

ԵԽԽՎ աշնանային նստաշարջանը կայանալու է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում