AM | RU
USD
EUR
RUB

Դիվերսանտներին ռազմագերիներով փոխանակելու հարցում Մնացականյանն ու Տոնոյանը նույն կարծիքն ունեն

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ասածին ավելացնելու բան չունեմ։ Իմ ու Տոնոյանի կարծիքը չի տարբերվում»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը՝ խոսելով Բաքվի առաջարկի մասին՝ ադրբեջանցի դիվերսանտներ Դիլգամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին հանձնել՝ փոխարենը Երևանին տալով հայ ռազմագերիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին։

Նրա խոսքով, Հայաստանի քաղաքացիները պետք է վերադարձվեն Հայաստան, որովհետև սա խիստ մարդասիրական քայլ է, նրանք որևէ հանցանք չեն գործել, որը դուրս հանի նրանց մարդասիրական դաշտից։

«Այստեղ ամենաուղղակի ճանապարհը մարդասիրական քայլն իրականացնելն է ու վերադարձնելը»,- ասաց նախարարը։

Հարցին, թե Արցախը կարծես թե դեմ է փոխանակմանը, Զ. Մնացականյանն ասաց. «Մենք խոսում ենք Հայաստանի քաղաքացիներ Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի մասին, մեր մասին եմ խոսում»։

Նա նշեց, որ այս հարցը, բնականաբար, իրենց օրակարգում է, ներգրավածություն լինելու է այդ հարցով, քննարկում լինելու է։

Նախօրեին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր՝ չի բացառվում, որ փոխանակում կլինի, ապա ավելացրել էր՝ «դա Լեռնային Ղարաբաղի սուվերեն որոշման խնդիրն է»։

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Panorama.am-ի հետ զրույցում ասել էր. «Սա հարված է Արցախի պետականությանը, նշանակում է՝ չկա պետականություն։ Բացի այդ, այս հանցագործներն այնպիսի մաղձով են վերադառնալու Ադրբեջան, այնպիսի գործունեություն են իրականացնելու, որ հազարավոր մարդասպաններ ու դիվերսանտներ են առաջ գալու, և նրանք իմանալու են, որ անպատիժ են մնալու։ Նրանք մարդիկ են ուղարկելու Երևան, Ստեփանակերտ, ահաբեկչական գործողություններ են իրականացնելու։ Նրանց բռնե՞ն, հետո բա՞ց թողնեն»։

Հիշեցնենք, որ Կ.Ղազարյանը ձերբակալվել է ադրբեջանական զորքերի կողմից 2018 թվականի հուլիսի կեսին: Նա մեղադրվում է Ադրբեջանի դեմ կատարված հանցագործությունների համար: Ա.Ղազարյանը ձերբակալվել է 2019թ.-ի օգոստոսի 12-ին՝ Ֆիզուլիի ուղղությամբ ադրբեջանական զորքերի կողմից: Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը ԼՂՀ դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման, Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման՝ 2014 թվականին դեռահասի սպանության, ԼՂՀ սահմանի ապօրինի հատման, լրտեսության մեղադրանքներով։

Լրահոս
Արցախում 2 զինծառայողի վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Ատելություն ու կեղծիք տարածող Youtube-յան ալիքները Նիկոլ Փաշինյանի աջակիցներին է պատկանում. «Մեդիա պաշտպան» ՍԴ գործող կազմից ազատվելն իշխանության թիվ մեկ քաղաքական օրախնդիրն է. Ռոբերտ Հայրապետյան ԱԺ-ն նիստ է գումարել. ՈՒՂԻՂ Վլադիմիր Պուտինը նոր օգնականներ ունի Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ արձակվեց Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցից հերքում պահանջելուց հետո փորձել են կոտրել Վանեցյանի փաստաբանի էլեկտրոնային փոստը Ներողություն եմ խնդրում, որ տուն չեմ հրավիրում. ոտքով աշխատանքի շտապող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ լրագրողներին (Տեսանյութ) Հաճույքով կապրեի մի երկրում, որի ղեկավարը լիներ Հրայր Թովմասյանը․ Վազգեն Մանուկյան Թող գաղտնալսեն, ես հանգիստ իմ կյանքով ապրում եմ. ՍԴ նախագահ (Տեսանյութ) Հասել են մի եզրագծի, որից այն կողմ մնում է ընտանիքի պատանդառությամբ հրաժարական պարտադրելը Ռոբերտ Ղազարյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում Հրայր Թովմասյան. Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու Նման գործողությունները վախեցնելու շարժառիթով են պայմանավորված. Ռուբեն Մելիքյան ՀՔԾ քննիչները ոչինչ չեն հայտնաբերվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Իրանը Ռուսաստանին առաջարկել է վերսկսել իր օդային տարածքում քաղաքացիական չվերթները Վիրավոր զինծառայողներից մեկի վիրահատությունն ավարտվեց. նրա վիճակը ծանր է. Հովհաննիսյան Կաթողիկոսը նոր նշանակումներ է արել Թալանել են ԿԳՄՍ փոխնախարարի բնակարանը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետի ասուլիսը Փաստաբանը տեսանյութ է հրապարակել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանից (Տեսանյութ) ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում և ռեպրեսիվ մեթոդներ են կիրառվում. Փաստաբան (տեսանյութ) Հրայր Թովմասյանը միջնորդել է, որ իր տան խուզարկությունը տեսաձայնագրվի Եկել է էլիտա և կոնտրէլիտա ձևավորելու ժամանակը. Արտակ Զաքարյան Մերկելն Էրդողանի հրավերով Թուրքիա է ժամանել Հասկանալի է, որ Սահմանադրական դատարանը, ի դեմ՝ Հրայր Թովմասյանի, խոշոր ոսկոր է ձեր կոկորդում Որն է պատերազմի դեպքում ԱՄՆ-ի թույլ տեղը Օրենսդիրն առաջին ընթերցմամբ ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագիծը Երևանը նոր ոստիկանապետ ունի Ասուլիս՝ պարտադիր սպանդանոցային մորթի որոշման և դրա հետաձգման պատճառների և հետևանքների մասին․ ուղիղ Քննիչները Հրայր Թովմասյանին թույլ չեն տալիս ծանոթանալ դատարանի որոշմանը. Ամրամ Մակինյան Սա հերթական մի օպերացիա է՝ ճնշելու Հրայր Թովմասյանի ընտանիքին. Արսեն Բաբայան Խուզարկում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տունը. ուղիղ Եկատերինբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռը հետ է վերադարձել օդանավակայան Հարկային օրենսգրքում փոփոխություններ կարվեն. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի Հրայր Թովմասյանին տանը խուզարկություն կատարելու թույլտվությունը տվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը Փաշինյանը բարոյական ինքնասպանության է գնում Սորոսը 1 մլրդ դոլար կհատկացնի ավտորիտարիզմի և կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար ԱԺ նիստը՝ ուղիղ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan