Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1400 փախստական

Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1400 փախստական

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.amԱնցած մեկ օրվա ընթացքում Հորդանանից և Լիբանանից Սիրիա է վերադարձել ավելի քան 1300 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։

«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1308 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 403 մարդ (121 կին, 205 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 905 մարդ (272 կին, 462 երեխա)», – ասված է հաղորդագրության մեջ:

Նաև 2018 թվականի հուլիսի 18-ից երկրի ներսում մշտական բնակության վայրեր է վերադարձել 408 բնակիչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում