Պետերբուրգում զանգվածային ծեծկռտուքին մասնակցել են նաև հայեր

Պետերբուրգում զանգվածային ծեծկռտուքին մասնակցել են նաև հայեր

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Սանկտ Պետերբուրգի Ֆրունզեի շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել սեպտեմբերի 21-ի գիշերը: Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ ոստիկանության տվյալներով շուրջ 16 մարդ է մասնակցել, որոնցից մի մասը եղել են Դաղստանից ու Հայաստանից։

Զանգվածային ծեծկռտուքի հետևանքով հինգ մարդ է տուժել, բոլորը հոսպիտալացվել են տարբեր վնասվածքներով:

Տեղի բնակիչների դիտարկմամբ՝ ծեծկռտուքի ընթացքում հնչել են նաև կրակոցներ: Միջադեպի առնչությամբ իրավապահները հետաքննություն են անցկացնում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում