Ասուպը լուսավորել է Ավստրալիայի գիշերային երկինքը (տեսանյութ)

Ասուպը լուսավորել է Ավստրալիայի գիշերային երկինքը (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ավստրալիայի գիշերային երկնքի մի մասը լուսավորվել է երկնաքարի ընկնելու շնորհիվ. լուսարձակումը նկատվել է միանգամից երկու նահանգներում՝ Թասմանիայում և Վիկտորիայում:

Ինչպես հայտնում է BBC News-ը, փորձագետները չեն կարողանում հաստատել, թե ինչ չափսերի է եղել ասուպը, որը նկատվել է ուրբաթ՝ տեղի ժամանակով 20:30-ին (երևանյան 14:30):

Մասնագետների կարծիքով՝ երկնային մարմինը տարալուծվել է Երկրի մթնոլորտում հայտնվելիս և լուսարձակել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում