Արմեն Մինասյան. «Աղբն էլ, աղբը թափողներին էլ մաքրելու ենք»

Արմեն Մինասյան. «Աղբն էլ, աղբը թափողներին էլ մաքրելու ենք»

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook: Մանկապարտեզի հանդեսի հանդիսավարի սրտերի թագուհին, ասում են, մեծ-մեծ փրթել ա ու փորձում ա վերականգնել Պողոսի գլխում իր խարխլված դիրքերը։

Պողոսը կուտը կուտի, փորձված բան ա։ «Կոպեկներով վաճառած», «գումար լվացող», «քարոզչական առասպել» կոդերն իրենցն անում են։ Պողոսն այլընտրանք չունի։ Կուտը պիտի ուտի, որովհետև դա են տալիս, ուրիշը չկա։

Միայն թե խնդիր կա։ Պողոսը ոչ մի կերպ չի դառնում Պետրոս, ու էն քարոզչական աղբը, որ այդ թվում Աբաչու տների Մարքրիտն ա աջուձախ շաղ տալիս, ի վերջո, այնքան ա շատանալու, որ գարշահոտության մեջ խեղդելու ա բոլորիս։ Մանկապարտեզն ավելի շուտ ա խեղդվելու՝ մանկահասակ լինելու պատճառով։

Չարամիտները գուցեև սպասեն այդ օրվան, բայց ես կասկած չունեմ՝ աղբն էլ, աղբը թափողներին էլ մաքրելու ենք։

ՀԳ. Իմացա նաև, որ թափանցիկ քարտուղարն էլ ոչնչոտ տհաս ա։ Փաստարկները պրծել ա, հիմա արդեն ժողովրդին բաժանում ա իմ ու քո-ի։ Ուզում եմ ընդգծել՝ երբ անփառունակ կհեռանաս, տակավին մնալու ես էս ժողովրդի մի մասնիկը, խելոք։ Իսկ բառերը զգույշ ընտրիր, փառահեղ հեռանում են նրանք, ովքեր լուծել են իրենց առջև դրված խնդիրը։ Վստահ եղիր, որ անկախ Հայաստանի պատմության մեջ անփառունակի նիշան դեռևս ազատ ա, չնայած որ մոտ ապագայում այն կլցվի։ Անուններ չտամ։ Շատերինը չգիտեմ էլ։

Արմեն ՄԻՆԱՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում