Տղե՛րք և ոչ այնքան տղե՛րք, ձերը «քուրմերի» ստրիպտիզն է

Տղե՛րք և ոչ այնքան տղե՛րք, ձերը «քուրմերի» ստրիպտիզն է

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook: Երբ ազգային ժողովի պատգամավորը, ով, միջազգային հարթակներում երկիրը ներկայացնելիս, կնոպկա սեղմելու հարցում դժվարություններ է ունենում ու ստիպված մերձեցման երեկոներ կազմակերպում՝ «մեղքը քավելու համար», քաղաքական ընդդիմախոսների հետ բանավիճելիս, պոպուլիզմի արդյունքում՝ ցուցադրում սեփական «նատաշայությունը», խոսում է ազգային արժեքներից ու գնահատական տալիս Արցախի հերոսներին, ովքեր կերտել են անկախությունը, բանակը և արցախյան հաղթանակը, դրան անուն գտնելը դժվար է: Պարզապես երեսպաշտություն անվանելն էլ չի հերիքի։ Լկտիություն է սրա անունը։

Տղե՛րք և ոչ այնքան տղե՛րք, ձերը «քուրմերի» ստրիպտիզն է, մերձեցման երեկոներն ու կարաբինաներն են։ Դուրս մի՛ եկեք ձեր կոմֆորտ զոնայից ու մի մեկնաբանեք ձեր համար անմեկնելի հարցերը։

Վահագն ՎԱՐԱԳՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում