ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ծնկի եկավ և համբուրեց Վազգեն Վեհափառի աջը

ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ծնկի եկավ և համբուրեց Վազգեն Վեհափառի աջը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Asekose.am:1960 թվականին Վազգեն Առաջինի հայրապետական այցի օրերին եղան հետաքրքիր հանդիպումներ, որոնցից մեկի մասին կուզենայի պատմել: Հարվարդի համալսարանի ղեկավարության խնդրանքով Հայոց հայրապետը համաձայնություն տվեց այցելելու համալսարան: Վեհափառի ընդունելությունը կազմակերպված էր շատ բարձր մակարդակով, նույնիսկ խնդրեցին տեղ գրավել նախագահական սեղանի կենտրոնում, եղան ջերմ մաղթանքներ: Վեհափառի շքեղ ընդունելության ավարտից հետո հայտարարվեց, որ մի քանի րոպե հետո այստեղ կժամանի ԱՄՆ նախագահի ամենահավանական թեկնածուն` Ջոն Քենեդին: Որոշ լուրերի համաձայն նախագահն իր այցը համաձայնեցրել էր Վեհափառի այցի հետ:

Ջոն Քենեդու հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ շատ տպավորիչ էր.չլռող ծափերի ներքո նա մոտեցավ Վեհափառին, բազմության առջև ծունկի եկավ, համբուրեց Հայոց հայրապետի աջը, խնդրեց` օրհնի իրեն, հետևորդներին և իր երկիրը` Ամերիկան: Հանդիպումը մեծ արձագանք ունեցավ ամբողջ Ամերիկայում: Դժբախտաբար այս դեպքի մասին մեզանում ոչ մի տեղ չգրվեց` հասկանալի պատճառներով(անցյալ դարի 60-ական թթ. Խորհրդային պետության և ԱՄՆ-ի միջև սառը պատերազմի պատճառով):

Հեղինակ` Կարեն ԲԱՐՈՅԱՆ

Աղբյուր` armcult.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում