Փոխգնդապետ Արա Մխիթարյանը կոմայի մեջ է

Փոխգնդապետ Արա Մխիթարյանը կոմայի մեջ է

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է արհեստական շնչառության պայմաններում, կոմայի մեջ։ Լրագրողների հետ զրույցում ասել է ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետի բուժգծով տեղակալ Կարեն Գրիգորյանը։

«Նա տեղափոխվել է հոսպիտալ փակ գանգուղեղային վնասվածքով, բավականին մեծ արյունազեղման օջախով, ուղեղի աջ կիսագնդի դիսլոկացիայով, անգիտակից վիճակով։

«Բժիշկները մինչև վերջին վայրկյանը հույսեր փայփայում են, չնայած կոնկրետ դեպքում շանսերը շատ քիչ են գնահատվում վերականգնվելու առումով, բայց մինչև վերջն վայրկյանը մենք պատրաստ ենք, հոսպիտալի ղեկավարությունը, պաշտպանության նախարարության ղեկավարությունը Ռազմաբժշկական վարչության հետ միասին, ինչպես նաև քաղաքացիական հիվանդանոցներում աշխատող մեր առաջատար մասնագետները, բոլորի ուշադրության կենտրոնում է Մխիթարյանը»,- ասաց հոսպիտալի փոխտնօրենը։

Նա նշեց, որ կատե հետազոտության արդյունքում այսօր ի հայտ են եկել որոշակի բացասական փոփոխություններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում