Փաշինյանի հայտարարությունը Հայ Եկեղեցու սպասավորների առնչությամբ հավելյալ պարզաբանման կարիք ունի. Տեր Վահրամ քահանա Մելիքյան

Փաշինյանի հայտարարությունը Հայ Եկեղեցու սպասավորների առնչությամբ հավելյալ պարզաբանման կարիք ունի. Տեր Վահրամ քահանա Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի կատարած հայտարարությունը Հայ Եկեղեցու սպասավորների առնչությամբ կարոտ է հավելյալ պարզաբանման, Aysor.am-ին ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նման պարագաներ հայտնի չեն և երբևէ չեն ներկայացվել», – նշեց նա։

Երեկ Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև պետություն-եկեղեցի հարաբերություններին։

«Երբ մենք, օրինակ, ասում ենք, որ ՀՀ-ում մամուլը պետք է լինի ազատ, մամուլի առաջին ռեակցիան ինչ է՝ դե եկեք կառավարության ողնաշարը ջարդենք, ասում ենք դատարանները պետք է անկախ լինեն, ասում են եկեք կառավարության ոտքի տակը քանդենք, սա իրավիճակի սխալ ընկալում է։ Երբ մենք ասում ենք եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ ասում են՝ սա նախկին կառավարության նման չի, սա թույլ կառավարություն է, եկեք քանդենք կառավարության ոտքի տակ, նրանք շատ ուժեղ հակահարված կստանան, ծնկի կբերվեն։ Մեր ժպիտները, մեր հարգանքը թող ոչ մեկ որպես թուլություն չընկալի, որովհետև այդպիսով նրանք ժողովրդին են ընկալում թույլ սուբյեկտ», – ասել էր վարչապետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում