AM | RU
USD
EUR
RUB

Ատելությամբ արժեք չես կարող ստեղծել...

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook: Մասամբ եմ համաձայն Միքայել Մինասյանի այն կարծիքին, թե Նիկոլ Փաշինյանի ատելության քարոզը եւ ատելությամբ կառավարումը ունի ներքին, էութենական արժեք (intrinsic value)։ Այսինքն, միայն անձնական բարդույթներով եւ դաստիարակության ներհատուկ բնույթով բացատրելը, կարծում եմ, ավելորդ բարդեցնում է իրավիճակը։ Առանց անհրաժեշտության էությունները բարդացնելու մեթոդաբանությամբ՝ Օկկամի ածելին կիրառելու սկզբունքով, կարելի է բացատրել Նիկոլ Փաշինյանի ատելությամբ կառավարումը որպես շատ ռացիոնալ եւ նրա դեպքում՝ երեւի մենեջմենթի նրա համար միակ հնարավոր ձեւ։

- Ատելությունը պատասխանատվություն չի պահանջում։ Ատելության արդյունքը մերժելն ու քանդելն է, որի համար ոչ ոք պատասխան տալու կարիք չունի։ Ընդ որում, դու կարող ես դրժել նաեւ տվածդ մի քանի պոզիտիվ խոստումներդ, քանի դեռ տալիս ես ատելության հիմնական պրոդուկտը՝ քանդելը։

- Ատելությունը չի պահանջում գիտելիք եւ ինտելեկտուալ ջանք։ Ռուսական հայտնի ասածվացք կա՝ «ломать не строить», այսինքն դու պարտավոր չես իմանալ քարը քարի վրա դնելու արվեստը՝ որպեսզի շենքը ճիշտ կառուցվի։ Դու պետք է ատես, մերժես ու քանդես, իսկ դա կարող է անել ոչ միայն Նիկոլը, այլեւ անգամ նրա պողոսները։

- Ատելությունը դյուրին ընկալելի է եւ վարակիչ։ Երբ դու պողոսից չես պահանջում, որ բարիք ստեղծի, այլ ասում ես, թե պետք է նախկիններից ամեն ինչ վերցնել ու մեջ-մեջ անել, նա շատ լավ է հասկանում, թե ինչպես է ստեղծվելու երկրի վրա դրախտը իր համար։ Քանի որ պողոսները սպեցիֆիկ չեն, ուրեմն ամեն մեկի համար առանձնահատուկ ջանք ու լեգենդ պետք չէ, բոլորն են հասկանում են, որ հեղափոխության իմաստը Քոչարյանին նստացնելն է։

- Ատելությունը հեշտ է շարունակական պահելը, ատելությամբ միշտ կարելի է պրոցես ապահովել։ Սկզբում է պետք է ատել նախկիններին, հետո՝ ղարաբաղցիներին, հետո՝ դատավորներին, հետո՝ բանակը, հետո՝ մամուլը, հետո՝ եկեղեցին, եւ այսպես շարունակ։

Ուրիշ հարց է, որ ատելությամբ արժեք չես կարող ստեղծել, եւ ըստ այդմ՝ ատելության ռեսուրսը սահմանափակ է, քանի որ եթե ամեն ինչ ջարդես, ինչ-որ պահի էլ ջարդելու բան չի մնա։ Սակայն սա մի խնդիր է, որ Նիկոլ Փաշինյանն իր առջեւ չի դրել, հույսը դնելով, թե մի տեղ, մի ձեւ, մի բան կբացվի՝ ճիշտ այնպես, ինչպես բացվեց իր համար իշխանափոխության հնարավորությունը։

Աղասի ԵՆՈՔՅԱՆ

Լրահոս
«Կարկառ» ճամբարում տեղի է ունեցել «Ձյուդոն բաց երկնքի տակ» խորագրով փառատոնի բացման արարողությունը Մոսկովյան դատարանը հրապարակել է հայ գործարարին սպանողների դատավճիռը Հրավառությունից հետո այրվում է Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքը Հոկտեմբերի 21-ի հոսանքազրկումների մասին Զոհասեղանին այլևս մեր պետականության հարցը չէ նույնիսկ, զոհասեղանին դրված է երկրիր ունենալ-չունենալու հարցը Բաքվում ոստիկանությունը ճնշել է մետրոյի կայարանի դիմաց ցույց անցկացնելու փորձը Ռուսաստանում չեն հասկանում, թե ինչ է անում Սիրիայում ԱՄՆ-ը Ահա, թե ինչու էր Արթուր Դավթյանը բաց կապով ինձ զանգել, ու վերացարկվելով իրականությունից, խրոխտ-խրոխտ սպառնում Չեմ համարում, որ ինչ-որ մեկից լավն եմ, եթե պետք է բանտ տանեն՝ պատրաստ եմ, բայց ինձ լռեցնել որևէ մեկը չի կարող. Միհրան Հակոբյան Անծանոթ աղջիկը Հայկ Մարությանին նվիրեց Ռոբերտ Քոչարյանի գիրքը Լուկաշենկոն հիշել է, թե ինչպես են Ելցինի հետ Քլինթոնի ներկայությամբ ծիծաղել նրա վրա Զոհրաբ Մնացականյանը կվկայի Հանրապետության տարածքում ջերմաստիճանը զգալի կնվազի Հայտնի է Արմեն Կարապետյանի պաշտոնանկության պատճառը Գաղտնի ու թաքուն Մեր երկիրը ընկել է անհայրենիք, անհավատ և որևէ սրբություն չունեցող մարդկանց ձեռքը Թովմասյանի դուստրերին ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու իրական նպատակը բարոյական ու հոգեբանական ճնշում գործադրելն է Բաքվում կայանալիք ընդդիմության ցույցի պատճառով մետրոյի երեք կայարան է փակվել Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը «Հայելու առաջ» հաղորդումը փակելը քաղաքական ճնշման հետևանք է. Սաթիկ Սեյրանյան Շենգավիթի շուկայի աշխատակիցներն այսօր գործադուլ են հայտարարել Թբիլիսիում ուժգին պայթյունի հետևանքով տուժածների թվում հայեր չկան Բակո Սահակյանը ներկա է գտնվել նռան փառատոնին Հուղարկավորության ժամանակ տղամարդը «կենդանացել» է «Թուրքիան վերականգնել է Սիրիայում հրադադարի ռեժիմը». Թրամփ Լիբանանում հակակառավարական ցուցեր են՝ «WhatsApp» հեղափոխություն «Միքայել Համբարձումյանը հանձնարարել է՝ ԵՊՀ-ում փորեն, Միհրան Հակոբյանի վրա ինչ-որ բան գտնեն, մի գործ կարեն». Արթուր Դանիելյան Ռուսաստանում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի (լուսանկարներ) Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձիք կալանավորվել են Առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց «Փաստ». Նիկոլ Փաշինյանի վարկանիշն օրեցօր անկում է ապրում «168 ժամ». 3 մլն դրամ աշխատավարձ՝ ոչինչ չանելու համար «Ժողովուրդ». Անելանելի իրավիճակ. պաշտոնի նշանակելու համար մարդ չեն գտնում «Փաստ». Գարեգին Չուգասզյանն օրերս բավականին ուշ ժամի կառավարության շենքում հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ «Հրապարակ». Իշխանությունը լուրջ մրցակից է համարում Վանեցյանին. հաջորդ թիրախը նա լինելու Հայկական «էկզոկմախքի» առաջին քայլերը «Հրապարակ». Ուզում են միանգամից ամբո՞ղջը՝ պառլամենտ, կառավարություն, ՍԴ «168 ժամ»․ «Հպարտ քաղաքացիներն» ու իրավապահ համակարգի դելեգիտիմիզացիան «Ժողովուրդ»․ Ի՞նչ է կատարվում, ով ում է ցանկա­նում վերահսկել ինտերնետ տիրույ­թում «Փաստ». Նախ պետք է իրականացվի «Աշխատի՛ր, կառավարություն» ծրագիրը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan