Վայոց Ձորի մարզպետը արդեն պետք է հրաժարականի դիմում ներկայացրած լիներ
23/09/2019 22:02
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook: Վայոց Ձորի մարզպետը արդեն պետք է հրաժարականի դիմում ներկայացրած լիներ: Անկախ նրանից, մասնակցել է այդ ծեծին, թե տանը թեյ է խմել այդ պահին: Անկախ նրանից, գինովցած փոխգնդապետն է հրահրել այդ ծեծ ու ջարդը, թե մարզպետի օգնականը: Անկախ նրանից, հանրային դժգոհության ալիք բարձրացել է, թե այդ ծեծի մասին տեղյակ են միայն Վայքի բնակիչները:
Սա քաղաքակիրթ երկրների բյուրոկրատիայի չգրված օրենքներից է՛ պատասխանատվություն կրել քո ենթակաների արարքների համար: Բայց, կարծես, մարզպետը հարկ չի համարել նույնիսկ ներողություն խնդրել մարզի բնակիչներից եւ տուժածի ընտանիքից: Այսօր պաշտոնյայի կամավոր հրաժարականի այդ ինստիտուտը պետք է աշխատի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում