Թրամփ. ԱՄՆ-ին միջնորդ հարկավոր չէ Իրանի հետ բանակցելու համար

Թրամփ. ԱՄՆ-ին միջնորդ հարկավոր չէ Իրանի հետ բանակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Միացյալ Նահանգներն Իրանի հետ բանակցություններ վարելու համար միջնորդի կարիք չունի, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ լրագրողների հարցերին պատասխանելով Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի հետ հանդիպմանը, որը կայացել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի հարթակներից մեկում:

«Մեզ միջնորդ հարկավոր չէ: Եթե Իրանը ցանկանում է ինչ-որ բանի հասնել, ապա չեմ կարծում, որ մեզ միջնորդ է հարկավոր», – ընդգծել է ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարը:

Նրանից հետաքրքրվել են՝ ինչպես Է նա վերաբերվում ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդ հանդես գալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի փորձերին:

«Նա իմ ընկերն է, բայց մենք միջնորդներ չենք փնտրում», – ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում