Պակիստանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 19-ի, վիրավորներինը՝ գերազանցել 300-ը (տեսանյութ)

Պակիստանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 19-ի, վիրավորներինը՝ գերազանցել 300-ը (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Պակիստանում՝ Հնդկաստանի հետ սահմանի մոտակայքում, տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 19 մարդ է մահացել, ավելի քան 300-ը վնասվածքներ են ստացել:

Ինչպես հայտնում է Geo TV հեռուստաալիքը, Իսլամաբադի Սեյսմոլոգիական ուսումնասիրության ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ջելում քաղաքից 5 կմ դեպի հյուսիս՝ 10 կմ խորությամբ:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են Իսլամաբադում, Ռավալպինդիում, Լախորում, Ֆեյսլաբադում, Գասկայում, Փեշավարում, Մանսեհրիում, Բաթագրամում, Միրպուրում, Բհիմբերիում, Ջելումում:

Ամենից շատ տուժել են Միրպուր և Ազադ Ջամու և Քաշմիր շրջանները, որտեղ ավերվել են շենքերն ու վնասվել ճանապարները:

Աղետի գոտում շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները:

Road damage at Jehlum Pakistan due to earth quake #earthquake pic.twitter.com/mjfIQTba52

— Rizwan Buttar (@rizwanbuttar) September 24, 2019

Հետևեք մեզ նաև Telegram-ում