ՄԱԿ-ում Թրամփի ելույթից հետո նավթի գներն անկում են ապրել

ՄԱԿ-ում Թրամփի ելույթից հետո նավթի գներն անկում են ապրել

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74 նստաշրջանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթից հետո նավթի համաշխարհային գները նվազել են ավելի քան 3%-ով։ Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով Reaters-ին։

Ըստ աղբյուրի, նավթի գները նվազել են Թրամփի՝ Չինաստանի մասին խոսքերից հետո:

Այսպիսով, Brent ապրանքանիշի նավթի գները նվազել են 3.1%-ով՝ հասնելով բարելի համար 62,69 դոլարի: Նվազել է նաև WTI նավթի ֆյուչերսների արժեքը՝ կազմելով 56,95 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Նշենք, որ երեկ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի գինը կազմում էր 64,41 դոլար, WTI նավթինը՝ 58,36 դոլար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում