AM | RU
USD
EUR
RUB

Ամուլսարի ճանապարհները չեն բացվելու, որևէ պարագայում թույլ չենք տալու հանքի շահագործումը. ջերմուկցի Շիրակ Բունիաթյան

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ջերմուկ քաղաքի բնակիչները պնդում են՝ Ամուլսար տանող ճանապարհը մինչև հարցի վերջնական լուծումը փակ կմնա։ «Հարգում ու ընդունում ենք վարչապետին, կիսում ենք հեղափոխության գաղափարախոսությունը, բայց այս հարցում ուղղակի հնարավոր չէ իր ասածն իրականացնել», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանը։

- Պարո՛ն Բունիաթյան, Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում հայտարարել է, որ «այս պահին փաստն այն է, որ ՀՀ կառավարությունն Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ հիմք չունի»: Ամուլսարի հանք տանող ճանապարհները ապաշրջափակելու վարչապետի կոչից անցել է շուրջ 20 օր: Արդյոք նրա այդ պահանջը կատարվե՞լ է:

- Որպես Ջերմուկ քաղաքի բնակիչներ, ովքեր տեսել են, թե Ամուլսարում շինարարության ժամանակ ինչ է կատարվում Ջերմուկում՝ առողջարանային գոտու հետ, որևէ պարագայում թույլ չենք տալու հանքի շահագործումը։

Չմոռանանք նաև, որ այդ հայտարարության ժամանակ վարչապետն ասաց նաև, թե հնարավոր է նաև ծանրակշիռ իրավական պատճառ լինի հանքը չշահագործելու համար։ Մենք վստահ ենք, որ ճշմարտության որոնման համար մինչև վերջ գնալով վարչապետը կգա եզրահանգման, որ Ամուլսարում հանքն ուղղակի շահագործել չի կարելի։

- Ո՞ր դեպքում Ամուլսարը պահպանողները կապաշրջափակեն հանք տանող ճանապարհը։

- Այսօր ողջ համայնքի բնակչության մեծամասնությունն է կանգնած այնտեղ, ովքեր էլ որ «պոստ» չեն կանգնում, միևնույն է, այն դիրքորոշմանն են, որ Ամուլսարում պետք է հանքարդյունաբերություն չլինի։ Մարդիկ շատ հարգում են վարչապետին, բայց Ամուլսարը դիտարկում են որպես հայրենիք ու մինչև հարցի վերջնական որոշումը ճանապարհը չի բացվելու։ Վարչապետի՝ մոտ 20 օր առաջ արած հայտարարությունից հետո հանրային բաց քննարկում ենք արել համայնքի բնակչության շրջանում, մեծամասնությունն այն դիրքորոշմանն է, որ մենք հարգում ու ընդունում ենք վարչապետին, կիսում ենք հեղափոխության գաղափարախոսությունը, բայց այս հարցում ուղղակի հնարավոր չէ իր ասածն իրականացնել։ Ճանապարհները մինչև հարցի վերջնական լուծումը փակ կմնան։

- Մամուլում հրապարակումներ եղան, որ վարչապետը խնդիր է դրել՝ եթե պետք լինի՝ նույնիսկ ուժի կիրառմամբ բացել հանք տանող ճանապարհը, ինչն էլ, ըստ տարբեր հրապարակումների, ՀՀ ոստիկանապետի հրաժարականի պատճառ է դարձել: Ի՞նչ եք կարծում՝ ուժի կիրառման հավանականություն կա՞ և այդ դեպքում, որոնք են լինելու ձեր քայլերը:

- Ես չեմ կարծում, որ պետք է լինի վերադարձ հնին, պետք է հարցերը հների ոճով՝ ուժի միջոցով լուծվեն, որովհետև հավատում եմ հեղափոխությանը։ Բայց նաև ընդհանրապես ոչ մի բան չեմ բացառում։ Կարճ ասած՝ մենք բոլոր տարբերակները հաշվի ենք առել ու բոլոր տարբերակներին պատրաստ ենք։ Երբ մտել ենք այս պայքարի մեջ, ամեն ինչ հաշվի ենք առել։

- Ի՞նչ նկատի ունեք ասելով բոլոր տարբերակներին պատրաստ ենք։

- Օրինակ, երբ Սերժ Սարգսյանը փորձում էր ոստիկանական ուժի ճնշմամբ լռեցնել ու չթողնել, որ հեղափոխություն լիներ, մարդիկ խաղաղ ակցիաներով կարողացան հասնել հեղափոխության։ Այս պարագայում մենք չենք պատրաստվում ուժի դեմ ուժ կիրառել։ Մենք պատրաստվում ենք խաղաղ ակցիաներով, մեր ընտանիքներով, մեր երեխաներով ուղղակի պատնեշ հանդիսանալ, որպեսզի արգելվի մուտքը Ամուլսար։ Չեմ կարծում, որ այս պարագայում ոստիկանական ուժերը մեզ ու մեր երեխաներին ջարդելով անցնեն ու բացեն հանք տանող ճանապարհները։

- Առաջիկայում նոր բողոքի ակցիա պլանավորվո՞ւմ է։

- Համայնքում ամեն ինչ ինքնաբուխ է լինում։ Կարելի է ասել՝ նախապես ոչ մի բան չենք պլանավորում, հիմնականում դա կապված է լինում կառավարության կողմից արված ինչ-որ հայտարարությամբ, որին մենք արձագանքում ենք ինչ-որ ակցիայի ձևով։ Այս պահին պլանավորված որևէ բան չկա։ Ուժի կիրառման տարբերակով Ամուլսարում հանքարդյունբերություն իրականացնելը բացառում եմ, որովհետև բոլորս էլ գիտակցում ենք, որ դա մեկ օրվա անելու աշխատանք չի։ Եթե տվյալ կազմակերպությունը պատրաստվում է տարիներով հանք շահագործել, և եթե ինչ-որ պահի հաջողվի ուժի կիրառմամբ ճանապարհ բացել, մի քանի օր հետո, միևնույն է, բնակչությունը կիջնի և կփակի ճանապարհը։ Դա անհեռանկարային տարբերակ է լինելու։

Սյուզի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Լրահոս
Ցավալիորեն, այսօր Շուշին մեզ հետ չէ. Փաշինյանի ուղերձը Մենք մեր կյանքն ու արժանապատվությունը չենք պատրաստվում զոհաբերել և չենք զոհաբերելու. Սերժ Սարգսյան Մոնիկա Գրիգորյանը` գրավիչ կերպարում (լուսանկարներ) Իշխանափոխությունից հետո ԱԱԾ գեներալին ասել էին, որ դիմում գրի ու թոշակի գնա. Տիգրան Աբրահամյան Մեկնարկել է «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի գործունեությունը Աննա Հակոբյանը այցելել է զոհված զինծառայողի ընտանիքին ԿԳՄՍՆ-ում 450 միլիոնի մեկ անձից գնում են կատարել մեկ շաբաթում Գոնե կարող եք ոգևորության մի սկիզբ դնեք՝ մայիսի 9-ին ԱԺ արտահերթ հրավիրեք և ճանաչեք Արցախի Հանրապետությունը․ Թևան Պողոսյան Կյանքը ցույց տվեց, որ ես ճիշտ էի, իսկ շատերը սխալվեցին. Շարմազանով Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը տոնում է Մեծ Հայրենական Հաղթանակի 76-ամյակը Թափանցիկ տաբատ, բոդի․ Իվետա Մուկուչյանի ոճափոխությունը (ֆոտո) Ադրբեջանը ևս վեց զորամաս կբացի Հայաստանի հետ սահմանին Ալիևն ամենից շատ Արցախի հնարավոր ճանաչումից է վախենում Ադրբեջանը թարմացրել է իր զոհերի և անհետ կորածների թվի մասին տեղեկությունը Հռիփսիմե Հակոբյանն Ալ Պաչինոյի հետ լուսանկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանը Լավրովին հավաստիացրել է, որ Նժդեհի արձանը կհանվի ու Ադրբեջանին կհանձնվեն կոնկրետ գյուղեր. Գաբրիելյանով #antinikol. այսօր մենք մեկնարկում ենք հականիկոլական շարժում. Միքայել Մինասյանը ներկայացրել է շարժման տեսլականը Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գրավման փորձ չի եղել Վիտալի Բալասանյանն պարզաբանել է, թե ինչ է ասել Արցախում գտնվող Նժդեհի արձանի վերաբերյալ. Sputnik Արմենիա «ՀՀԿ» և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդները բաց նամակ են հանձնում ԱՄՆ դեսպանատուն. ՈՒՂԻՂ «Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդները այցելեցին ՀՀ Ազգային Հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի շիրիմին Էդգար Ղազարյանը նախագահականի դիմաց հանրային քննարկում է անում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիան հաստատել է Սերժ Սարգսյանը Պուտինը շնորհավորել է Հայաստանին ու հայ ժողովրդին Ռուսաստանում ուղղաթիռ է անհետացել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո 2 մարդու մոտ գլխուղեղի թրոմբ է առաջացել. 1 անձ մահացել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ թուրքերի կողմից հայ կնոջ դանակահարության լուրերի մասին Իմքայլականները նույնիսկ վախենում էին իրենց ընկեր Արարատ Միրզոյանին աջակցություն հայտնել. Հովհաննիսյան Պատվաստվելուց հետո մոտ 300 մարդ կորոնավիրուսով է վարակվել Սենոր Հասրաթյանը մանրամասներ է ներկայացրել 1992 թվականի Շուշիի ազատագրման օպերացիայից Կրակոցներ՝ Երևանում. կա 1 զոհ Արկադի Տեր-Թադևոսյանին հետմահու շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում Պապիկյանի ասֆալտը «պադվադիտ» է անում Նիդերլանդներում ադրբեջանցի թուրքերը դանակահարել են Աննա Հակոբյանին Մովսես Հակոբյանին չի կարելի, իսկ Փաշինյանին կարելի՞ է. «168 ժամ» Փաշինյանի համար կարևորը պետություն չի. «168 ժամ» Նիկոլ Փաշինյանի անհանգստությունները. «Փաստ» Փաշինյանը խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րան. «Փաստ» «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan