Փարիզում կայացել է «Շառլի հայացքը» ֆիլմի պրեմիերան

Փարիզում կայացել է «Շառլի հայացքը» ֆիլմի պրեմիերան

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Փարիզի Ելիսեյան դաշտեր կենտրոնական փողոցում գտնվող Elysées–Biarritz կինոթատրոնում նախօրեին կայացել է «Շառլի հայացքը» ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին:

Ինչպես ներկայացնում է Rusarminfo-ն, լեգենդար երգչի անձնական արխիվում տեղ գտած սյուժեների հիման վրա ստեղված ֆիլմի առաջին հանդիսականի շարքում են եղել նրա ընկերներն ու հարազատները:

«1948-ին ֆրանսիական շանսոնի թագուհի Էդիտ Պիաֆը Շառլ Ազնավուրին նվիրել է իր առաջին տեսախցիկը, որից նա այլևս չի բաժանվել»,- ասել է ֆիլմի ռեժիսոր և Ազնավուրի մտերիմ ընկեր Մարկ դի Դոմենիկոն:

Շառլ Ազնավուրի մարդասիրական հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստինա Ազնավուր Սարգսյանն, իր հերթին, հայտարարել է, որ հիմնադրամում մի շարք խոշոր ծրագրեր են սկսել իրականացնել՝ ուղղված Ազնավուրի ժառանգության պահպանմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում