Բառնաուլում Boeing-ի կոշտ վայրէջքի հետևանքով տուժածների թիվը հասել է 56-ի (տեսանյութ)

Բառնաուլում Boeing-ի կոշտ վայրէջքի հետևանքով տուժածների թիվը հասել է 56-ի (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ՌԴ Բառնաուլ քաղաքում Boeing ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով տուժածների թիվը հասել է 56-ի, հաղորդում է ria.ru-ն՝ ՔԿ-ի Արևմտասիբիրյան քննչական վարչության հայտարարությանը հղումով:

«Ուղևորներից մեկը գտնվում է հիվանդանոցում»,– գործակալությանը հայտնել է աղբյուրը:

Հաղորդվում է նաև, որ մյուսները բուժզննում են անցել, որից հետո դուրս են գրվել հիվանդանոցից: Ավելի վաղ հաղորդվել էր 49 տուժածի մասին:

Մարզային առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հիվանդանոցում գտնվող կնոջ մոտ ախտորոշվել է երիկամների սալջարդ և ողնաշարի գոտկային հատվածի սալջարդ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բառնաուլի օդանավակայանում վայրէջք կատարելիս բռնկվել է Վիետնամից թռիչք իրականացրած Boeing 767-300 օդանավի շասսիի աջ հատվածը: Բոլոր ուղևորները տարհանվել էին: Նախնական տվյալների համաձայն՝ օդանավը պատկանում է «Ազուր» ավիաընկերությանը: Գործակալության զրուցակիցը նշել է, որ օդանավում 341 մարդ է գտնվել:

Картинки по запросу "При жесткой посадке Boeing в Барнауле пострадали 56 человек"

Հետևեք մեզ նաև Telegram-ում