Թուրքիայի արևմուտքում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի արևմուտքում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Թուրքիայի արևմուտքում այսօր 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին հղումով:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ստամբուլից 68 կմ արևմուտք, օջախը գտնվել է 12 կմ խորությամբ:

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում