Վրաստանում կին պատգամավորը վիճաբանության ժամանակ ապտակել է տղամարդ պատգամավորի (տեսանյութ)

Վրաստանում կին պատգամավորը վիճաբանության ժամանակ ապտակել է տղամարդ պատգամավորի (տեսանյութ)

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նիստում, որտեղ լսում էին Գերագույն դատարանի դատավորի թեկնածու Միրանդա Իրեմաձեին, տեղի է ունեցել վեճ անկախ պատգամավորներ Էկա Բեսելիայի և Վանո Զարդիաշվիլիի միջև: Էկա Բեսելիան ապտակել է Զարդիաշվիլիին, գրում է aliq.ge-ն:

Սկզբում պատգամավորների միջև լարված խոսակցություն է տեղի ունեցել դատավորների թեկնածուների վերաբերյալ, ինչից հետո Բեսելիան մոտեցել է Զարդիաշվիլիին և ապտակել նրան:

Ինչպես երևում է տարածված տեսանյութից, Բեսելիայի գործողությունը հաջորդել է Վանո Զարդիաշվիլիի ռեպլիկներին:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում