AM | RU
USD
EUR
RUB

Փաշինյանի հնչեցրած բանաձևն իրականության հետ չհամապատասխանող, չաշխատող է, դրա համար պայմաններ չկան. ԼՂՀ ԱԺ փոխնախագահ

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ՄԱԿ-ի ամբիոնից Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած բանաձևն իրականության հետ չհամապատասխանող, չաշխատող է, դրա համար պայմաններ չկան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ փոխխոսնակ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Իլհամ Ալիևին ուղղած կոչին, որում նշվում էր, որ ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովրդի համար և պետք է միասին աշխատեն այս բանաձևն իրականություն դարձնելու համար:

«Լավ միտք է, բայց եթե, օրինակ, քո դիմաց լինի ֆրանսիացին կամ գերմանացին, այդ դեպքում միգուցե աշխատի, բայց քո դիմաց թուրքն է նստած: Ադրբեջանի հետ մենք կարող ենք խոսել, բայց պետք է առաջին հերթին խոսի Արցախը և հավասար պայմաններում պետք է խոսի, բանակցությունների ընթացքում առաջինը պետք է լուծվի Արցախի ինքնորոշման իրավունքը, անկախության ճանաչման հարցը, չգիտեմ վարչապետը կոնկերտ ինչ հանգամանքներ է հաշվի առնում, համենայնդեպս իմ մոտեցումն այն է, որ Ադրբեջանի հետ կարելի է խոսել, միայն եթե ինքը պատրաստ է դրան»,- շեշտեց Վահրամ Բալայանը:

ԱԺ փոխխոսնակը հիշեցրեց, որ Ադրբեջանը շարունակում է խոսել ռազմական հռետորաբանությամբ, շանտաժի լեզվով:

«Ադրբեջանն անընդհատ խոսում է տարածքների մասին, պատերազմի մասին, այն մասին, որ ինչ գնով էլ ուզում է լինի, Արցախը պետք է նվաճի, իսկ նման պարագայում չեմ կարծում, որ պայմաններ կան խոսելու, հարցի լուծում ապահովելու: Մասնագիտությամբ պատմաբան լինելով, թուրքերին ճանաչելով՝ չեմ կարծում, որ նրանք հեշտ, հանգիստ կնստեն կխոսեն, և վերջնական լուծում կապահովվի: Իրենք մտածում են՝ Ղարաբաղն իրենցն է եղել, որն իրականության հետ առնչություն չունի»,-ընդգծեց նա:

Վահրամ Բալայանի խոսքով՝ կարգավորմանը հասնելու համար նախ պետք է Արցախը, Հայաստանը հզորացնել՝ կարևորելով բանակի դերը:

Լրահոս
Դուք դեռ անիծելու եք էն օրը, որ ընդհանրապես քայլել սովորեցիք... Ռուս-ուկրաինական երկխոսության համար «կամուրջ» հանդիսանալու մեր հավակնություններն այժմ իրատեսական չեն. փորձագետ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը. ուղիղ Ես այլ առաքելություն ունեմ. Արթուր Վանեցյանը հիշեցրեց իր խոսքերը, երբ ընտրվեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց. գործկոմն ընդունել է այն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Արթուր Վանեցյանի և ՀՖՖ գործկոմի անդամների ճեպազրույցը լրագրողների հետ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում պետք է հաշվի առնել տարածաշրջանի ողջ բնակչության կարծիքը Հրապարակվել է Երևանում այսօրվա սարսափելի ավտովթարի տեսանյութը Անհոգ եղեք, ուժերը բավարար են, ջրի մատակարարումը բավարար է. անպայման կմարենք. Վրեժ Գաբրիելյան (Տեսանյութ) Վալենտինա Մատվիենկոն կարևորել է ԼՂ հակամարտության կողմերի միջև ագրեսիվ հռետորաբանության բացակայությունը Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին 2020-ի բյուջեն հեղափոխական անվանելը գեղարվեստական գրականության ժանրից է. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ոստիկանները բաժանմունք են տեղափոխել նստացույց անող երիտասարդների փայտի վառարանը. Տեսանյութ Կոնդ թաղամասի, Եկմալյան փողոցի և Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց. Ուղիղ #Կոֆե_եմ_խմում. Գիտնականների պատասխանը Փաշինյանին Արսեն Թորոսյանը շարունակում է մնալ ամենաքննադատվող քաղաքական գործիչներից մեկը․ «Մեդիա պաշտպան» Մտավախություն ունենք՝ չի ընդունվի որոշումը. փախստականները կառավարության դիմաց սպասում են բնակարան ձեռք բերելու հավաստագրերի տրամադրման որոշմանը Համաներմամբ ազատ արձակվածներից 99-ը կատարել են 210 նոր հանցագործություն Տեղի է ունենում Կառավարության հերթական նիստը. Ուղիղ «Հրապարակ». Մենք պետք է չմոռանանք, թե ինչ արժեհամակարգ ունի հայ ժողովուրդը «Փաստ». 2020 թ. հունվարի 1-ի թանկացումներին կարող է հաջորդել գնաճի 2-րդ ալիքը «Փաստ». Ամուլսարի «խմորը շատ ջուր կվերցնի» «Հրապարակ». «Սանիթեք»-ը կարո՞ղ է դիմել արբիտրաժ «Հրապարակ». Մարուքյանը պարզաբանում է պահանջել Մակունցից «Փաստ». Դեկորացիաներն իշխանությունների համար երկարաժամկետ խնդիր չեն կարող լուծել «Ժողովուրդ». Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա տղան, հնարավոր է, անմեղսունակ ճանաչվի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 21 Հուսով եմ, որ հաջորդ անգամ վարչապետի և «բլոգեր» Ռամիլ Սաֆարովի հարց ու պատասխանի ականատեսը չենք լինելու Միքայել Մինասյան. Վատիկանի նկուղներից մեկում հանգչում է Պետրոս առաքյալի աճյունը։ Այնտեղ չեն մտնում «պադվալի» աշխարհընկալմամբ Միջադեպ՝ Փաշինյանի ելույթի ժամանակ. Միլանի եկեղեցի մտած ադրբեջանցի բլոգերը Փաշինյանին խնդրեց վերադարձնել «իրենց հողերը» (տեսանյութ) ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համաժողովում. Տեսանյութ Մոսկվայի մարզում կանխել են ԻՊ-ի անդամների գործունեությունը Հունաստանի Կալամատա քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել Ուկրաինայում պատգամավորի են գնդակահարել ՀՀ վարչապետը նոր որոշում է ստորագրել Սորոսականները փողի դիմաց սկսեցին տարածել, որ Հայաստանում սարսափելի հոմոֆոբիա է. Նարեկ Մալյանը Բացի հակամշակութային լինելուց՝ այդ ապուշությունն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. Նարեկ Մալյանը՝ «Հուզանք ու Զանգի» մասի Տոնոյանն ու Կասպրշիկը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan