Մեծ Բրիտանիայում հայտարարել են նոր թագավորական հարսանիքի մասին

Մեծ Բրիտանիայում հայտարարել են նոր թագավորական հարսանիքի մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Մեծ Բրիտանիայում նոր թագավորկան հարսանիքի են պատրաստվում. Էլիզաբեթ Երկրորդ թագուհու 31-ամյա թոռնուհի Բեատրիսը, որն իններորդն է գահաժառանգների շարքում, նշանադրվել է 34-ամյա իտալացի միլիոնատեր Էդոարդո Մապելլի Մոցցիի հետ:

Ինչպես հաղորդում է BBC News-ը, պաշտոնական նշանադրությանը թագավորությունում սպասում էին տարեսկզբից, երբ հայտնի էր դարձել Յորքի արքայադստեր նոր սիրավեպի մասին: Արքայական պալատի հաղորդագրության մեջ նշվում է, որ նշանադրությունը տեղի է ունեցել այս ամռանն Իտալիայում զույգի հանգստի ժամանակ: Իսկ հարսանեկան արարողությունը նախատեսված է անցկացնել 2020-ին:

«Մենք երկուսս էլ այնքան հուզված ենք կյանքի այս արկածը միասին սկսելու կապակցությամբ »,- ասվում է զույգի հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում