Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1300 փախստական

Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1300 փախստական

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.amԱնցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 1300 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։

«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1367 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 412 մարդ (124 կին, 210 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 955 մարդ (287 կին, 487 երեխա)», – ասված է հաղորդագրության մեջ:

Նաև երկրի ներսում մշտական բնակության վայրեր է վերադարձել 144 բնակիչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում