Ռուսաստանը ԱՄՆ-ին մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու մեջ

Ռուսաստանը ԱՄՆ-ին մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում մեկնաբանել են Միացյալ Նահանգների կողմից հերթական հակառուսական պատժամիջոցները, որոնք սահմանվել են ռուս զինծառայողների կողմից Սիրիա ռեակտիվ վառելիք մատակարարելու պատճառով: Այս մասին հայտնում է Լենտան։

«Քանի որ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը 2015 թվականից աջակցում են Սիրիայի կառավարական ուժերին ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում, ստացվում է, որ Միացյալ Նահանգները բացահայտորեն կանգնել են ահաբեկիչների կողքին»,-ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Վարչությունում նշել են, որ Ռուսաստանի համար պատժամիջոցները նոր չեն:

Դիվանագետները շեշտել են, որ երկիրը կշարունակի պայքարել Սիրիայում ահաբեկիչների դեմ, չնայած Միացյալ Նահանգների կողմից դիմադրությանը․ «Մենք խստորեն դատապարտում ենք Վաշինգտոնի քաղաքականության ցինիզմը և ոչ սկզբունքայնությունը»,- եզրափակել են արտգործնախարարությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում