Ինչպե՞ս է Պուտինը վերաբերվում ծխելուն

Ինչպե՞ս է Պուտինը վերաբերվում ծխելուն

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է այն մասին, թե ինչպես է վերաբերվում Վլադիմիր Պուտինը իր ծխող գործընկերներին: Այս մասին հայտնում Լենտան՝ հղում անելով ՏԱՍՍ-ին։

«Կան մի քանի գործընկերներ, որոնք ծխում են։ Պուտինը երբևէ չի ողջունել ծխելը։ Նա առողջ ապրելակերպի կողմնակից է»,– նշել է Պեսկովը։

Նա նաև ասել է, որ գրեթե բոլոր ծառայողները, որոնք ապահովում են երկրի ղեկավարի աշխատանքը, չունեն այդ վնասակար սովորությունը։

Պեսկովի խոսքերով, Կրեմլը դրական է գնահատում պատշգամբներում ծխելու արգելքը, որը ներկայացվել է Արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ:

Ըստ նրա, դրա պատճառով հրդեհներ են առաջանում, և դրանցից որոշները հանգեցնում են մահվան:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ սպորտն իր կյանքի մի մասն է։ Նա զբաղվում է ձյուդոյով և սամբոյով, ինչպես նաև դահուկասպորտով և հոկեյով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում