Արաբագետ. Սաուդյան իշխանությունները խոստացել են մեղմացնել հագուկապի պայմաններն օտարերկրացի կանանց համար

Արաբագետ. Սաուդյան իշխանությունները խոստացել են մեղմացնել հագուկապի պայմաններն օտարերկրացի կանանց համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Վերջին 2 տարիների ընթացքում անթաքույց կերպով աշխարհիկացման և ազատականացման ճանապարհով ընթացող Սաուդյան Արաբիայի թագավորության իշխանությունները հայտարարել են զբոսաշրջային վիզաներ տրամադրելու գործընթացի մեկնարկի մասին. նպատակը՝ նաև այդ ոլորտի զարգացմամբ նվազեցնել տնտեսության կախվածությունը նավթային եկամուտներից: Այս մասին գրում է արաբագետ Արմեն Պետրոսյանը։

«Սեպտեմբերի 28-ից առաջին անգամ թագավորությունը կբացի առցանց մուտքի արտոնագիր ստանալու հայտեր աշխարհի 49 երկրների քաղաքացիների համար: Իսլամի խիստ կանոններով կառավարող սաուդյան իշխանությունները նաև խոստացել են մեղմացնել հագուկապի խիստ պայմաններն օտարերկրացի կանանց համար՝ այդուհանդերձ պահանջելով, որ նրանք կրեն «համեստ հագուստ»:

Ցայժմ իսլամի կարևորագույն սրբավայրեր ունեցող թագավորությունը մուտքի արտոնագրեր էր տրամադրում բացառապես ուխտագնացության և աշխատանքային գործունեության նպատակով դիմողներին»,-գրել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում