Ստամբուլի երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 30 մարդ

Ստամբուլի երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 30 մարդ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Առնվազն 34 մարդ է տուժել Ստամբուլի երկրաշարժից, հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը:

Նրա խոսքով ՝ 473 շենք վնասվել է:

Ըստ «Hurriyet»-ի՝ տասը քաղաքացի շարունակում է բուժում ստանալ, 24-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից:

Պաշտոնյան նաև տեղեկացրել է, որ երկրաշարժից հետո գրանցվել է 188 հետցնցում, ուժեղագույնը եղել է 4,1 բալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում