Իրանը 50 մլն դոլարի փոխհատուցում է պահանջում ԱՄՆ-ից

Իրանը 50 մլն դոլարի փոխհատուցում է պահանջում ԱՄՆ-ից

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ-ն պետք է Իրանին առնվազն 50 մլրդ դոլար վճարի՝ որպես փոխհատուցում պատժամիջոցների կրած վնասների համար: Այդ պայմանով Թեհրանը կվերադառնա միջուկային գործարքին:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով իրանական աղբյուրին, նման հայտարարություն է արել Իրանի Որոշումների նպատահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին:

«Եթե ամերիկացիները ցանկանում են վերականգնել միջուկային գործարքը, նրանց վերադառնալով շատ բան չի փոխվի, նրանք պետք է նաև առնվազն 50 մլրդ դոլար փոխհատուցում վճարեն սահմանած պատժամիջոցներից կրած վնասների համար»,- ասել է իրանցի պաշտոնյան:

Նրա խոսքով՝ եթե նույնիսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հաղթի 2020-ի նախագահական ընտրություններին, դեռ պարզ չէ՝ կցանկանա արդյոք ԱՄՆ-ը վերադառնալ միջուկային գործարքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում