Ավտոմեքենան պայթել է հենց ճանապարհին (տեսանյութ)

Ավտոմեքենան պայթել է հենց ճանապարհին (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Տվերսկոյ շրջանի Ստարիցա քաղաքում կամուրջի մոտ պայթել է ավտոմեքենաներից մեկի գազի բալոնը։ Այս մասին հայտնում է Life-ը՝ հրապարակելով տեսանյութ դեպքի վայրից։

Ինչպես պարզաբանում է «Tverigrad» պորտալը, պայթյունից մի քանի վայրկյան անց ավտոմեքենան բռնկվել է:

Նախնական տվյալներով՝ վարորդին հաջողվել է դուրս գալ ավտոմեքենայից։

Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չեն հայտնվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում