«Մարտական ծառայություն» մեդալով են պարգևատրվել հակառակորդի դիվերսիոն խմբի առաջխաղացումը կասեցրած զինծառայողները
01/10/2019 15:16
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 01 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու մասին:
Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի առաջխաղացումը կասեցնելիս ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Արմեն Բաբայանը եւ Էմիլ Ներսիսյանը:
Արցախի Հանրապետության պետական սահմանի օդային տարածությունը խախտած, հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «Օրբիտեր-2» տեսակի անօդաչու թռչող սարքը խոցելու համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Պարույր Ամիրխանյանը եւ Ռաֆիկ Օրդոյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում