Իրանի և Մոլդովայի նախագահներն ու Սինգապուրի վարչապետը ժամանում են Բաղրամյան 26 (տեսանյութ)

Իրանի և Մոլդովայի նախագահներն ու Սինգապուրի վարչապետը ժամանում են Բաղրամյան 26 (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 01 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Բաղրամյան 26-ում քիչ անց կմեկնարկի Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որի օրակարգում ներառված է 16 հարց:

Ընդլայնված կազմով նիստին՝ հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով կմասնակցեն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նիստին կմասնակցի՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:

Այս պահին Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը ժամանում են Բաղրամյան 26:

Հետևեք մեզ նաև Telegram-ում