Վրաստանի պաշտպանության նախարարին ներկայացրել են նորանշանակ ռազմական կցորդին

Վրաստանի պաշտպանության նախարարին ներկայացրել են նորանշանակ ռազմական կցորդին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

ԱԳ նախարարությունից հայտնում են, որ դեսպան Սադոյանը շնորհավորել է Իրակլի Ղարիբաշվիլիին պաշտոնի ստանձնման առթիվ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում էլ ավելի կխորանա պաշտպանական ոլորտում հայ-վրացական հարաբերությունները։

Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ հայ-վրացական եղբայրական հարաբերությունները դարերի պատմություն ունեն և զարգացման մեծ ներուժ։

Դեսպան Սադոյանը նախարար Ղարիբաշվիլիին ներկայացրել է Վրաստանում ՀՀ նորանշանակ ռազմական կցորդ Մեսրոպ Նազարյանին։

Հանդիպմանը կողմերը քննարկել են ռազմական ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև առկա համագործակցության հեռանկարները։ Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը նպաստող քայլերի իրականացումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում