«Սանիթեքի» աշխատակիցների հրատապ մամուլի ասուլիսը` ուղիղ

«Սանիթեքի» աշխատակիցների հրատապ մամուլի ասուլիսը` ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Երևանի քաղաքապետարանի այսօրվա հայտարարությունից հետո, որ «Սանիթեք» ընկերությանն է փոխանցել 160 մլն դրամ և ֆինանսական որևէ պարտավորություն այլևս չունի, «Սանիթեքի» աշխատակիցները հրատապ մամուլի ասուլիս են հրավիրել:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը «Սանիթեքին» նշված գումարը փոխանցել է 2019-ի օգոստոս ամսվա երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց։

Հիշեցնենք, որ «Սանիթեքի» աշխատակիցները մի քանի անգամ բողոքի ակցիաներ են իրականացրել քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով օգոստոս ամսվա աշխատավարձը, սակայն քաղաքապետարանը նրանց պարզաբանել է, որ իրենց աշխատավարձ վճարողը քաղաքապետարանը չէ և հորդորել է դիմել իրենց գործատուին՝ «Սանիթեքին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում