AM | RU
USD
EUR
RUB

ՍԴ-ի շուրջ գործընթացը քաղաքական է. Հրայր Թովմասյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Սահմանադրական դատարանի շուրջ գործընթացը քաղաքական է և մեկ նպատակ է հետապնդում՝ քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել ՍԴ-ն՝ որպես արգելապատնեշ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը:

«Իմ կարծիքով՝ այս պրոցեսը քաղաքական է: Այն մեկ նպատակ է հետապնդում՝ քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել Սահմանադրական դատարանը որպես արգելապատնեշ, խոչընդոտ, որպես մարմին, որը մի պահի կարող է քաղաքական որոշումներին ասել՝ «ստոպ», որովհետև դրանք հակասում են Սահմանադրությանը»,- ասաց ՍԴ նախագահը:

Ըստ Հրայր Թովմասյանի՝ Ազգային ժողովում դեռ կան ազնիվ մարդիկ, ինչպես Հովիկ Աղազարյանը, որոնք ընդունում են, որ գործընթացը քաղաքական է, կամ Տիգրան Ուլիխանյանը, ըստ որի՝ եթե քաղաքական մեծամասնությունը որոշում է, ով ուզում է լինի, պետք է հրաժարական տա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծ:

Հրայր Թովմասյանն այս փուլում ձեռնպահ է մնում որևէ իրավական գնահատական տալուց այն ամենին, ինչն այսօր կատարվում է ԱԺ-ում: Նա վստահ է, որ դա իր կողմից ՍԴ-ի վրա ճնշում է դիտարկվելու:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք իրավական պրոցեսում ենք գտնվում, և դեռևս ՍԴ-ն այս բոլոր հարցերին անդրադառնալու է, ես չէի ցանկանա առաջ անցնել և իրավական գնահատականներ տալ իմ հասցեին հնչող «մեղադրանքներին»: Որոշակի ժամանակահատված լինելով և՛ քաղաքականության մեջ, և՛ լինելով իրավաբան՝ պետք է մեկ հարցի հստակ պատասխանեմ՝ իրավաբանությունը չի սիրում պաթոսային, հուզումնալից ելույթներ, և որքան էլ պաթոսային լինեն խորհրդարանում հնչած ելույթները ՍԴ-ի մասին, դրանք բավարար չեն իրավական հետևություններ անելու համար: Ինձ համար շատ ցանկալի կլիներ լսել շատ հստակ դիտարկումներ, փաստեր, թե որ դեպքում եմ կարգապահական խախտում թույլ տվել»,- նշեց նա:

ԱԺ նախագծում Հրայր Թովմասյանը մեղադրվում է կարգապահական խախտում անելու մեջ, և որոշման նախագծում բերվում են որոշ հիմնավորումներ, թե ՍԴ նախագահը «օրենքով նախատեսված հիմքերի առկայության պայմաններում ինքնաբացարկ չի հայտնել, ինչի հետևանքով դրսևորել է կողմնակալություն և դրանով իսկ վարկաբեկել է դատական իշխանությանը»:

Անդրադառնալով իրեն կաշկանդող հնարավոր քաղաքական կապերին՝ Հրայր Թովմասյանը հիշեցրեց, որ Սահմանադրությունը որևէ կերպ չի կարգավորում մինչև ՍԴ դատավոր դառնալը թեկնածուի քաղաքական գործունեության հարցը:

«Կան երկրներ, օրինակ՝ Ալբանիան, որ ասում է՝ ՍԴ անդամ դառնալու նախորդող 3 տարիներին չես կարող կուսակցական լինել, սակայն Վենետիկի հանձնաժողովն ասում է, որ դա վատ պրակտիկա է: Մեր Սահմանադրությունն ասում է, որ դու չես կարող կուսակցական լինել քո պաշտոնը ստանձնելու պահից: Հիմա ինձ մեղադրում են, որ մինչև այս պաշտոնը ստանձնելը քաղաքական գործունեությամբ եմ զբաղվել: Այդ դեպքում պետք է ազնիվ լինեինք և Սահմանադրության մեջ նշեինք՝ եթե անձը երբևէ քաղաքական գործունեությամբ զբաղվել է, ապա չի կարող լինել ՍԴ դատավոր, բայց նման պահանջ գոյություն չունի: Իմ պարագայում ժամանակագրությունը շատ հստակ է, եթե որևէ անձ երբևէ կբերի մեկ փաստարկ, որ ես մասնակցել եմ քաղաքական որոշումների կայացմանը, ես մեկ վայրկյան անգամ չեմ պաշտոնավարի»,- ասաց Հրայր Թովմասյանը:

ՍԴ նախագահը նշեց, որ անձնապես չի ճանաչում Ռոբերտ Քոչարյանին, ավելին՝ հեռակա բանավեճ է ունեցել նրա հետ 2015-ի սահմանադրական փոփոխությունների ժամանակ. «Քոչարյանի պաշտպան և իմ սանիկ Արամ Օրբելյանը, թեև ՍԴ-ում երբեք որպես կողմ հանդես չի եկել, կամ ով էլ լինի նրա փոխարեն, չի ստիպի ինձ որևէ այլ որոշում կայացնել, քան իմ ներքին համոզմունքն է»:

ՍԴ նախագահի պնդմամբ՝ նա, ով իրեն նշանակել է, այլևս չի պաշտոնավարում, հետևաբար՝ նախորդ իշխանություններից որևէ ակնկալիք չի էլ կարող ունենալ:

«Նախորդ իշխանություններից ի՞նչ եմ ակնկալում, որ գան, ինձ նոր պաշտոն տա՞ն, այդ պաշտոնն ունեմ: Ես որևէ գործիքակազմ չունեմ նրանց սատարելու, նրանց իշխանության բերելու և այլն: Առավել ևս, երբ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է, ես նրա հետ ընդհանրապես առնչություն չեմ ունեցել: Իսկ թե իմ նախկին քաղաքական կուսակցությունն ում է պաշտպանում, դա իրենց գործն է, ում ուզում են, թող պաշտպանեն, ես այդ որոշումների կայացման վրա զրո ազդեցություն ունեմ»,- նշեց Հրայր Թովմասյանը:

Հրայր Թովմասյանը վստահեցնում է, որ ի հեճուկս մամուլում առկա շշուկների՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ից և Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվական կարծիք ստանալու դիմումը գրվել է ՍԴ-ի աշխատակազմի կողմից՝ իր մասնակցությամբ. «Իշխանությունը մտավախություն ունի, թե այնտեղից ի՞նչ կարծիք է գալու: Վախենում եք, որ ձեր քաղաքական որոշումների դեմ կարծի՞ք է գալու»:

ՍԴ նախագահի կարծիքով՝ իր դեմ սկսված գործընթացների պատճառը միայն Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշումը չէ, որով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական: Ըստ նրա՝ խնդիրը շատ ավելի խորը, ընդարձակ է, որի նպատակն է ունենալ այնպիսի ՍԴ, որը «քաղաքական որոշումները կփաթեթավորի իրավական շղարշով»:

«Քոչարյանի գործն առիթ էր՝ ապագայում կանխատեսելի դարձնելու ՍԴ-ի բոլոր որոշումները: Նման կանխատեսելի ՍԴ ունենալը, որը պետք է կատարի կամ փաթեթավորի քաղաքական որոշումները, պետության վերջն է: ՍԴ-ն արգելակման վերջին համակարգն է: Սա ընդամենը Հրայր Թովմասյանի լինել-չլինելու խնդիր չէ, եթե սա լիներ իմ լինել-չլինելու խնդիրը, վստահեցնում եմ՝ շատ վաղուց այդ պաշտոնը թողած կլինեի: Ինձ համար սա սահմանագիծ է, մեր սահմանի՝ ինձ վստահված տարածքն է՝ ՍԴ-ն: Մեկ քայլ հետ գնալը, ընկճվելը, ճնշվելը դավաճանության են հավասար: Այսօր ՍԴ-ն է կանգնած այն սահմանին, թե հայ ժողովուրդը ապրելու է իր ինքնությանը բնորոշ տնտեսական, սոցիալական, մշակութային արժեքներո՞վ, թե՞ ապրելու է նենգափոխված արժեհամակարգերով»,- ասաց Հրայր Թովմասյանը:

ԱԺ նախագահը հայտարարել էր, թե ՍԴ-ն չունի հանրային վստահություն, ինչին ի պատասխան Հրայր Թովմասյանը նշեց. «Երբեմն այնպիսի դատողություններ են անում, որ դրանց մեկնաբանելու համար ուղեղի լուրջ վարժանք պետք է անես, որ հասկանաս: Չափման ի՞նչ մեխանիզմներով ենք որոշել՝ ՍԴ-ն ունի՞, թե՞ չունի հանրային վստահություն: Մեր քաղաքացիների քանի՞ տոկոսն է երբևէ ՍԴ որևէ որոշում կարդացել»:

Հրայր Թովմասյանի խոսքով՝ գործող իշխանությունը ոչ միայն նմանատիպ նախագծերով, այլ նաև ուղղակիորեն փորձել է ՍԴ նախագահի վրա ճնշումներ գործադրել. ««Մտերմական» հորդորներ, զրույցներ, վստահեցնում եմ, որ եղել են, բայց թույլ տվեք այսօր չհրապարակայնացնել: Ճնշում միշտ էլ կա, բայց ես չեմ պատրաստվում փողոցային արդարադատություն իրականացնել»:

Նա նաև հայտնեց, որ Վահե Գրիգորյանը չի մասնակցում ՍԴ աշխատակարգային նիստերին, ինչի իրավունքը չունի, քանի որ ՍԴ մասին օրենքը նախատեսում է, որ դատավորները պարտավոր են մասնակցել Սահմանադրական դատարանի նիստերին:

Լրահոս
ԱԱԾ-ում ավելի քան մեկ ժամ է հարցաքննում են Թովմասյանի դուստրերին Այսօր որդեգրվել է մի գործիքակազմ, որը բնորոշ էր 1937 թվականին. Լիլիթ Գալստյանը (տեսանյութ) ՀՀ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ ՍԴ–ն մերժել է Ռ. Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ ՔԴ 407-րդ հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը Հրայր Թովմասյանի նկատմամբ տեղի է ունենում հատուկ հետապնդում` պայմանավորված իր պաշտոնական դիրքով. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ) Փաստաբանը՝ Հրայր Թովմասյանի հորը ԱԱԾ կանչելու և բացատրություն վերցնելու մասին (տեսանյութ) Հրայր Թովմասյանի ավագ դուստրն այս պահին հարցաքննվում է, կրտսերը՝ սպասում Վիրավոր ոստիկանը դուրս է գրվել հիվանդանոցից Սահմանադրական դատարանի դատավորները հայտարարություն տարածեցին Պրոֆեսիոնալ լինելը մեր երկրում գնալով արժեզրկվում է. Ռուբեն Մելիքյան Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ «Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը». կոչ՝ ԱՄՆ Կոնգրեսում (տեսանյութ) Պետք է լինի պետության ղեկավարի գիտակցում, որ սա նախկինների ու ներկաների պայքար չէ. Արփինե Հովհաննիսյան (Տեսանյութ) Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունը ԱԱԾ-ում վատացել է Իրավապաշտպաններն ուղևորվում են ԱԱԾ, որտեղ այսօր հարցաքննվում են Հրայր Թովմասյանի դուստրերը. ՈՒՂԻՂ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ դեսպանը Հ. Թովմասյանը գերադասեց ծառայել ՀՀ-ի սահմանադրականությանը, ոչ թե Փաշինյանին Սա քաղաքական բեսպրեդել է. ՀՅԴ ներկայացուցիչը՝ Հրայր Թովմասյանի անձի շուրջ տեղի ունեցածի մասին Ավետիք Իշխանյանն այլևս չկարողացավ լռել Էլինար Վարդանյան. Իրավական ռեպրեսիաները Հայաստանում այլևս իրականություն են Զ. Փոստանջյան. Այս ճանապարհով առաջ գնացող իշխանությունը կհայտնվի առավել դժբախտ իրավիճակում, քան նախորդները Թուրքիան վերսկսել է գործողությունը Սիրիայում՝ չնայած ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնության Հայաստանում ներպետական օրենքներն ու Սահմանադրությունն այն չեն. Լարիսա Ալավերդյան «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկումը՝ ուղիղ Արա Զոհրաբյան. Պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի շահերի պաշտպանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ ՍԴ նախագահ Հ. Թովմասյանի և նրա հարազատների նկատմամբ տեղի ունեցող գործողությունների վերաբերյալ ասուլիսը՝ ուղիղ Ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Իրանի և Թուրքիայի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել ԱԺ-ն միայն սեպտեմբերի գործուղումների համար ծախսել է ավելի շատ, քան 2017-ին և 2018-ին Վնասվածք ստացած ոստիկանի վիճակը լավ է, շուտով դուրս կգրվի. «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մամուլի խոսնակ «Կազանյան փաստաթուղթը» մերժվել է հենց Ադրբեջանի կողմից. Նաղդալյանի թեթևակի հիշեցումը՝ Բաքվին Խորհրդարանական լսումներ ԱԺ-ում. ՈՒՂԻՂ Ասադն առաջին անգամ մեկնաբանել է Սիրիա Թուրքիայի ներխուժումը Կրեմլը մեկնաբանել է Սիրիայի հարցով Թուրքիայի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունը Ռուբեն Մելիքյանն իրավապաշտպաններին կոչ է անում Հրայր Թովմասյանի դուստրերի հարցաքննության ժամանակ հավաքվել ԱԱԾ շենքի մոտ (տեսանյութ) Թբիլիսիում կամրջի վերակառուցման ընթացքում հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր «Էրդողանն իմ ընկերն է, և սա հիանալի օր է բոլորիս համար». Թրամփ «Իրատես». «Իմ քայլը» խմբակցությունում կոնվենցիային դեմ պատգամավորներն ավելի շատ են, քան հնարավոր է պատկերացնել «Հրապարակ». Ինչպե՞ս պատահեց, որ իրենց առաջ վեհ նպատակներ դրած երիտասարդները վերածվեցին փոքրիկ բռնակալների...
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan