Պուտինը գովեստի խոսքեր է ասել Թրամփի հասցեին

Պուտինը գովեստի խոսքեր է ասել Թրամփի հասցեին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ԿԺԴՀ-ի հետ անմիջական զրույցի մեջ մտավ, խաղաղության հաստատման հույս կար: Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» լիագումար նիստի ընթացքում, փոխանցում է Լենտան։

«Այստեղ մենք պետք է հարգանքի տուրք մատուցենք, իհարկե, նախագահի Թրամփի ոչ օրդինար քայլեր կատարելու քաջությանը և կարողությանը, քանի որ տասնամյակներ շարունակ ամերիկյան նախագահներն անտեսում էին ԿԺԴՀ-ն և Փհենյանին ընկալում էին որպես վտարվածի»,-ասել է Ռուսաստանի առաջնորդը:

Նա ավելացրել է, որ հենց Թրամփն է արել պատմական քայլը՝ հանդիպելով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում