Հակառակորդի կրակից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող. Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդի կրակից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Քիչ առաջ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ այսօր հակառակորդի կրակից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։ Նա այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ հերքելով տարածված լուրը, թե մահացել է երեկ վիրավորված զինծառայողը:

«Ադրբեջանական կողմի այս սադրանքները անպատասխան չեն մնա։ Ցավակցում ենք Մուշեղ Աբովյանի հարազատներին և ընտանիքի անդամներին։ Այս դեպքը նախորդ օրվա վիրավորի հետ կապ չունի»,-հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում