AM | RU
USD
EUR
RUB

Նորաշենի համայնքապետին ազատելու գործընթացը կեղծ է, մարզպետը պետք է վերանայի հրամանը. համայնքապետարանի ներկայացուցիչ (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ես լավ առաջարկ ունեմ, թող Արարատի մարզպետը վերանայի նախկին համայնքապետի լիազորությունները դադարեցնելու իր կարգադրությունը. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նորաշենի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Վարդան Մինասյանը:

Նա նշեց, որ Նորաշենի արդեն նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանի ազատման հրամանագիրը շուրջ 17 օր թաքցվել է իրենցից և թաքցվել է մարզպետարանի շենքում:

«Ես խնդրում եմ բոլոր իրավապահ մարմիններին՝ զբաղվեք այդ հարցով, վերանայեք այդ ամբողջը: Այստեղ կա մի կեղծ գործընթաց, որից հետո մեզ ասում են՝ դիմեք դատարան, կդիմենք դատարան, բայց դրա վերականգնման ճանապարհը ո՞նց եք տեսնում: Ես լավ առաջարկ ունեմ, թող մեր մարզպետը վերանայի իր կարգադրությունը»,- ասաց Վարդան Մինասյանը:

Նրա պնդմամբ՝ համայնքապետարանը բախվել է մի խնդրի, որից հետո չգիտեն իրենց հաջորդ քայլը: «Աշխատակազմը հրաժարվում է այս պայմաններում աշխատել, որովհետև երբ բացվեն համայնքապետարանի դռները, և սկսվի աշխատանքային ժամը, պետք է, իրենց ասելով, նախկին համայնքապետը գրանցի այդ նիստը: Լավ, ո՞վ է բերելու այդ որոշումը, մենք չենք տվել ձեզ կնքված, վավերացված արձանագրություն: Դուք՝ մարզպետարան, ձեր միջոցով որոշումն ուղարկել եք նախարարություն, դուք իրավունք չունեիք, եթե մենք ձեզ չենք ուղարկել, դուք ինչպե՞ս եք ուղարկել: Այդ փաստաթուղթը ոչ մի տեղ չի մուտքագրվել, ինչը մեծ խնդիր է: Նորայր Գրիգորյանն արձակուրդում է, միանգամից գալիս է նրա կարգադրությունը: Ո՞ւր է որոշումը, ո՞ւմ որոշման հիման վրա, ավագանո՞ւ, ավագանին կարող է որոշում տալ, եթե կա ավագանու 5 անդամի ստորագրություն, բայց այդտեղ չկա»,- ասաց նա և հավելեց, որ բացի մարզպետի հրամանից, գրված է ավագանու որոշում և այնտեղից բացակայում է նիստ բառը:

Հիշեցնենք՝ Արարատի մարզի Նորաշեն համայնքում քանի օր է՝ բողոքի ակցիաներ են ընթանում՝ ընդդեմ մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման: Համայնքի բնակիչները դժգոհում են, որ մարզպետը համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորություններն անօրինական ձևով դադարեցրել է և համայնքապետ է նշանակել ավագանու անդամներից մեկին՝ Արտակ Հարությունյանին: Նորաշենցիները պահանջում են նախկին՝ իրենց կողմից ընտրված համանքապետին վերականգնել պաշտոնին:

Լրահոս
«Կարկառ» ճամբարում տեղի է ունեցել «Ձյուդոն բաց երկնքի տակ» խորագրով փառատոնի բացման արարողությունը Մոսկովյան դատարանը հրապարակել է հայ գործարարին սպանողների դատավճիռը Հրավառությունից հետո այրվում է Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքը Հոկտեմբերի 21-ի հոսանքազրկումների մասին Զոհասեղանին այլևս մեր պետականության հարցը չէ նույնիսկ, զոհասեղանին դրված է երկրիր ունենալ-չունենալու հարցը Բաքվում ոստիկանությունը ճնշել է մետրոյի կայարանի դիմաց ցույց անցկացնելու փորձը Ռուսաստանում չեն հասկանում, թե ինչ է անում Սիրիայում ԱՄՆ-ը Ահա, թե ինչու էր Արթուր Դավթյանը բաց կապով ինձ զանգել, ու վերացարկվելով իրականությունից, խրոխտ-խրոխտ սպառնում Չեմ համարում, որ ինչ-որ մեկից լավն եմ, եթե պետք է բանտ տանեն՝ պատրաստ եմ, բայց ինձ լռեցնել որևէ մեկը չի կարող. Միհրան Հակոբյան Անծանոթ աղջիկը Հայկ Մարությանին նվիրեց Ռոբերտ Քոչարյանի գիրքը Լուկաշենկոն հիշել է, թե ինչպես են Ելցինի հետ Քլինթոնի ներկայությամբ ծիծաղել նրա վրա Զոհրաբ Մնացականյանը կվկայի Հանրապետության տարածքում ջերմաստիճանը զգալի կնվազի Հայտնի է Արմեն Կարապետյանի պաշտոնանկության պատճառը Գաղտնի ու թաքուն Մեր երկիրը ընկել է անհայրենիք, անհավատ և որևէ սրբություն չունեցող մարդկանց ձեռքը Թովմասյանի դուստրերին ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու իրական նպատակը բարոյական ու հոգեբանական ճնշում գործադրելն է Բաքվում կայանալիք ընդդիմության ցույցի պատճառով մետրոյի երեք կայարան է փակվել Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը «Հայելու առաջ» հաղորդումը փակելը քաղաքական ճնշման հետևանք է. Սաթիկ Սեյրանյան Շենգավիթի շուկայի աշխատակիցներն այսօր գործադուլ են հայտարարել Թբիլիսիում ուժգին պայթյունի հետևանքով տուժածների թվում հայեր չկան Բակո Սահակյանը ներկա է գտնվել նռան փառատոնին Հուղարկավորության ժամանակ տղամարդը «կենդանացել» է «Թուրքիան վերականգնել է Սիրիայում հրադադարի ռեժիմը». Թրամփ Լիբանանում հակակառավարական ցուցեր են՝ «WhatsApp» հեղափոխություն «Միքայել Համբարձումյանը հանձնարարել է՝ ԵՊՀ-ում փորեն, Միհրան Հակոբյանի վրա ինչ-որ բան գտնեն, մի գործ կարեն». Արթուր Դանիելյան Ռուսաստանում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի (լուսանկարներ) Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձիք կալանավորվել են Առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց «Փաստ». Նիկոլ Փաշինյանի վարկանիշն օրեցօր անկում է ապրում «168 ժամ». 3 մլն դրամ աշխատավարձ՝ ոչինչ չանելու համար «Ժողովուրդ». Անելանելի իրավիճակ. պաշտոնի նշանակելու համար մարդ չեն գտնում «Փաստ». Գարեգին Չուգասզյանն օրերս բավականին ուշ ժամի կառավարության շենքում հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ «Հրապարակ». Իշխանությունը լուրջ մրցակից է համարում Վանեցյանին. հաջորդ թիրախը նա լինելու Հայկական «էկզոկմախքի» առաջին քայլերը «Հրապարակ». Ուզում են միանգամից ամբո՞ղջը՝ պառլամենտ, կառավարություն, ՍԴ «168 ժամ»․ «Հպարտ քաղաքացիներն» ու իրավապահ համակարգի դելեգիտիմիզացիան «Ժողովուրդ»․ Ի՞նչ է կատարվում, ով ում է ցանկա­նում վերահսկել ինտերնետ տիրույ­թում «Փաստ». Նախ պետք է իրականացվի «Աշխատի՛ր, կառավարություն» ծրագիրը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan