Վլադիմիր Պուտինն անկեղծացել է, թե ինչի մասին է երազում

Վլադիմիր Պուտինն անկեղծացել է, թե ինչի մասին է երազում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երազում է, որ մարդիկ ներգրավված լինեն պաշտոնյաների կողմից խնդիրների լուծման մեջ, որոնք կարևոր են ռուսների համար։ Այս մասին վերջինս հայտարարել է «Ռուսաստանը՝ հնարավորությունների երկիր» վերահսկիչ հանձնաժողովի նիստի ժամանակ։ Analitik.am-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ-ից։

Նշվում է, որ հանդիպման մասնակիցներից մեկը պետության ղեկավարին պատմել է ռուս և արտասահմանցի նկարիչների օգնությամբ տների վրա նկարելու նախագծի մասին՝ շեշտելով, որ դա թույլ կտա ներգրավել ավելի շատ զբոսաշրջիկների։

«Դուք ասացիք այն, ինչի մասին ես երազում եմ, ո րպեսզի մարդիկ ներգրավված լինեն իրենց համար կենսական նշանակություն ունեցող հարցերի լուծման մեջ»,-ասել է Պուտինը։

Ըստ պետության ղեկավարի, միայն պաշտոնյաների կողմից խնդիրների լուծման մեջ քաղաքացիների ներգրավվածությունը կտա այն արդյունքը, որն այսօր չկա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում