«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ն իրականացրել է իրազեկման ակցիաներ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ
05/10/2019 20:32
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 16:15-ից «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ մի շարք անդամներ և համակիրներ Երևանի տարբեր հատվածներում իրականացրել են իրազեկման ակցիաներ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ՝ «#Ոչ_Բռնությանը, #Ոչ_Ստամբուլին» խորագրով։
Ակցիայի մասնակիցները իրազեկող թռուցիկներ են բաժանել անցորդներին և ներկայացրել Ստամբուլյան կոնվենցիայի վտանգները։
«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ
Հետևեք մեզ նաև Telegram-ում