Իրաքում անկարգությունների հետևանքով ևս 5 մարդ է մահացել

Իրաքում անկարգությունների հետևանքով ևս 5 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Բաղդադի արևելքում ոստիկանների և ցուցարարների միջև բախումների հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, ևս 15-ը վիրավորվել են: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է Reuters-ը:

Ավելի վաղ, Իրաքի ՆԳՆ ներկայացուցիչը հայտնել էր, որ երկրում բողոքի ցույցերի մեկնարկից ի վեր բախումների և անկարգությունների հետևանքով զոհվել է առնվազն 104 մարդ, վիրավորվել է ավելի քան 6,1 հազարը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Իրաքի տարբեր շրջաններում սկսվել են հակակառավարական ցույցեր: Բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհում են վատ կենսապայմանների և կոռուպցիայի դեմ: Ցույցերն արագ վերաճել են անկարգությունների: Ամենաշատ բախումները տեղի են ունեցել Բաղդադում, ինչպես նաև հարավային նահանգներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում