AM | RU
USD
EUR
RUB

Նորայր Փանոսյանի պաշտպան. ՀՀ-ում կարող են անմեղ մարդուն զնդանել ինչ-որ անհասկանալի նպատակների համար

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Հայաստանում վաղուց մարդուն չէին հետապնդել զուտ իր ընկերական կապերի համար»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

Նրա ներկայացմամբ, Նորայր Փանոսյանը 2011-14 թվականներն արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետն է եղել, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իբր իր լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

«Ունենք ակնհայտ անմեղ մարդու քրեական հետապնդում և կալանավորում։ Մեղադրանքի որոշման մեջ չեք գտնի որևէ նկարագարություն, թե ինչ է իրականում արել Փանոսյանը»,- ընդգծեց Տ. Աթանեսյանը։

Փաստաբանի ներկայացմամբ, խոսքը գնում է առաջին նոտարական գրասենյակի տարածքի սեփականաշնորհման մասի. «Այդ տարածքը դեռևս 2009 թվականին կառավարության որոշմամբ հանձվել է Երևան համայնքին որպես սեփականություն։ Երևանի քաղաքապետարանը փորձել է այդ տարածքը վաճառել։ Տեղի է ունեցել դատավարություն, դատարանը վճռել է, որ համայնքն ազատ է տիրապետելու իր տարածքը, իսկ նոտարները որևէ իրավունք չունեն այդ տարածքի նկատմամբ։ Հակընդեմ հայցեր են ներկայացվել, վճիռն անցել է վերաքննիչ, վճռաբեկ դատարաններ, մտել է ուժի մեջ։ Քաղաքապետարանն այդ տարածքը աճուրդով վաճառել է։ Գնորդը մեկ տարի անց վաճառել է մասնավոր անձի, գնորդը եղել է Նորայր Փանոսյանի քեռու որդին՝ ռուսաստանաբնակ, գործարար մարդ է, ձևական մարդ չէ, որ նրա անունով գրանցեին։ Գնել է բավականին բարձր գնով. եթե նոտարներին առաջարկվել էր 80 հազար դոլար, աճուրդով վաճառվել էր 110 հազար դոլարով, Նորայրի բարեկամը գնել էր 160 հազար դոլարով։ Սա է ամբողջ պատմությունը»։

Տ. Աթանեսյանի խոսքով, 2009 թվականին կառավարությունն այդ տարածքը տալիս է Երևան համայնքին, իսկ Նորայրն այդ ժամանակ չի աշխատել արդարադատության նախարարությունում, վերջին վաճառքը եղել է այն ժամանակ, երբ Նորայրն արդեն դուրս էր եկել աշխատանքից։

«Այս աբսուրդը նաև հաստատվեց աբսուրդային դատական ակտով, որով Նորայրը կալանավորվեց։ Այդ դատական ակտերը մեր դատական համակարգի վատագույն տրադիցիաներն են հիշեցնում, երբ պարզապես մարդու անուն-ազգանունն են փոխում և կալանավորում են։ 3-4 ժամ տևած դատական նիստին խոսել ենք երեք պաշտպաններս, մեր ոչ մի փաստարկ այնտեղ պարզապես ներառված չէ, դատարակ որոշում է»,- ասաց Ն. Փանոսյանի պաշտպանը։

Նա ընդգծեց, որ այս ամենն իրենց հստակ հուշում է, որ սա ակնհայտ ապօրինի հետապնդում է մի մարդու նկատմամբ, որը ոչ մի քաղաքական, հասարակական գործունեություն չի ծավալում. «2014 թվականին Նորայրն ազատվել է աշխատանքից, Ոստիկանական ակադեմիայում զբաղվել է դասախոսական գործունեությամբ մինչ օրս։ Ես համոզված եմ, որ այս ամենն ունի այլ նպատակ, քրեական գործն ամբողջությամբ դատարակություն է, զրո։ Հաշվի առնելով, որ բոլոր նյութերում, հարցաքննության արձանագրություններում կարմիր թելով անցնում է մեկ հարց, թե ինչ կապ ունի այդ տարածքի մասնավորաեցման և վաճառքի հետ Հրայր Թովմասյանը, քննությանը միայն այդ հարցն է հետաքրքրում։ Ըստ մեզ հասանելի նյութերի, ոչ մի դրական արձագանք չեն ստանում»։

Նա ասաց, որ Ն. Փանոսյանին հուլիսին «զոռով» տարել էին 6-րդ վարչություն, 9 ժամ պահել են, տարել են նրա բարեկամներին, «մասկի շոու» են կազմակերպել։

«9 ժամ պահելուց հետո նրան թողել են։ Դրանից հետո Փանոսյանը Հայաստանից դուրս է գնացել, սակայն տեղեկանալով, որ հարուցվել է քրեական գործ, անմիջապես վերադարձել է, մինչդեռ կարող էր մնալ արտասահմանում, եթե այս ամենի հետ խնդիրներ ուներ և պարզապես չկար։ Իմանալով, որ կասկածյալ է, գնացել է հարցաքննության, ձերբակալվել է։ Այս պայմաններում ասում են, որ անձը կարող է դիմել փախուստի։ 20 միլիոն դրամ գրավ ենք միջնորդել, դատարան անտեսել է՝ ոչ միայն կալանք»,- ասաց Տ. Աթանեսյանը։

Նրա խոսքով, եթե նույնիսկ պայմանականորեն ընդունեն, որ Նորայրն այդ ամենը կատարել է, եթե նա ընդունի իր մեղքն ու պահանջի արագացված դատաքննություն, նա միանգամից կհամաներվի ու գործը կկարճվի, այսինքն ոչ մի փախուստի խնդիր չունի։

«Հետևաբար այս ամենի հետևում այլ մարդիկ են, այլ նպատակներ, թիրախներն այլ են։ Ցավում եմ, որ Հայաստանում ունենք ռեպրեսիվ, անմարդկային իրավապահ համակարգ, որը, քաջ իմանալով, որ մարդն անմեղ է, կարող է զնդանել այդ մարդուն ինչ-որ անհասկանալի նպատակների համար։ Մենք պայքարելու ենք, ցույց ենք տալու բոլոր ապօրինությունները, որոնք կատարվել են ու կատարվելու են այս գործով»,- ասաց Ն. Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

Լրահոս
Ռուբեն Մելիքյանը բացահայտեց, թե Հրայր Թովմասյանի դուստրերին ինչու են ԱԱԾ հրավիրել (տեսանյութ) Հնարավոր չէ իրագործել 10 միլիոնի ծառատունկ․ Անատառագետը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին Չեմ կիսում կառավարության քաղաքականությունը. Սարհատ Պետրոսյանը լքում է պաշտոնը Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունը չի վատացել. Փաստաբանը հերքում է ԱԱԾ-ում ավելի քան մեկ ժամ է հարցաքննում են Թովմասյանի դուստրերին Այսօր որդեգրվել է մի գործիքակազմ, որը բնորոշ էր 1937 թվականին. Լիլիթ Գալստյանը (տեսանյութ) ՀՀ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ ՍԴ–ն մերժել է Ռ. Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ ՔԴ 407-րդ հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը Հրայր Թովմասյանի նկատմամբ տեղի է ունենում հատուկ հետապնդում` պայմանավորված իր պաշտոնական դիրքով. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ) Փաստաբանը՝ Հրայր Թովմասյանի հորը ԱԱԾ կանչելու և բացատրություն վերցնելու մասին (տեսանյութ) Հրայր Թովմասյանի ավագ դուստրն այս պահին հարցաքննվում է, կրտսերը՝ սպասում Վիրավոր ոստիկանը դուրս է գրվել հիվանդանոցից Սահմանադրական դատարանի դատավորները հայտարարություն տարածեցին Պրոֆեսիոնալ լինելը մեր երկրում գնալով արժեզրկվում է. Ռուբեն Մելիքյան Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ «Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը». կոչ՝ ԱՄՆ Կոնգրեսում (տեսանյութ) Պետք է լինի պետության ղեկավարի գիտակցում, որ սա նախկինների ու ներկաների պայքար չէ. Արփինե Հովհաննիսյան (Տեսանյութ) Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունը ԱԱԾ-ում վատացել է Իրավապաշտպաններն ուղևորվում են ԱԱԾ, որտեղ այսօր հարցաքննվում են Հրայր Թովմասյանի դուստրերը. ՈՒՂԻՂ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ դեսպանը Հ. Թովմասյանը գերադասեց ծառայել ՀՀ-ի սահմանադրականությանը, ոչ թե Փաշինյանին Սա քաղաքական բեսպրեդել է. ՀՅԴ ներկայացուցիչը՝ Հրայր Թովմասյանի անձի շուրջ տեղի ունեցածի մասին Ավետիք Իշխանյանն այլևս չկարողացավ լռել Էլինար Վարդանյան. Իրավական ռեպրեսիաները Հայաստանում այլևս իրականություն են Զ. Փոստանջյան. Այս ճանապարհով առաջ գնացող իշխանությունը կհայտնվի առավել դժբախտ իրավիճակում, քան նախորդները Թուրքիան վերսկսել է գործողությունը Սիրիայում՝ չնայած ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնության Հայաստանում ներպետական օրենքներն ու Սահմանադրությունն այն չեն. Լարիսա Ալավերդյան «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկումը՝ ուղիղ Արա Զոհրաբյան. Պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի շահերի պաշտպանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ ՍԴ նախագահ Հ. Թովմասյանի և նրա հարազատների նկատմամբ տեղի ունեցող գործողությունների վերաբերյալ ասուլիսը՝ ուղիղ Ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Իրանի և Թուրքիայի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել ԱԺ-ն միայն սեպտեմբերի գործուղումների համար ծախսել է ավելի շատ, քան 2017-ին և 2018-ին Վնասվածք ստացած ոստիկանի վիճակը լավ է, շուտով դուրս կգրվի. «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մամուլի խոսնակ «Կազանյան փաստաթուղթը» մերժվել է հենց Ադրբեջանի կողմից. Նաղդալյանի թեթևակի հիշեցումը՝ Բաքվին Խորհրդարանական լսումներ ԱԺ-ում. ՈՒՂԻՂ Ասադն առաջին անգամ մեկնաբանել է Սիրիա Թուրքիայի ներխուժումը Կրեմլը մեկնաբանել է Սիրիայի հարցով Թուրքիայի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունը Ռուբեն Մելիքյանն իրավապաշտպաններին կոչ է անում Հրայր Թովմասյանի դուստրերի հարցաքննության ժամանակ հավաքվել ԱԱԾ շենքի մոտ (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan