Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայուն վերահսկելի է. ԳՇ պետ

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայուն վերահսկելի է. ԳՇ պետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ընդհանուր առմամբ, կայուն և վերահսկելի է գնահատում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Դավթյանը նշեց հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Սահմանում իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն, վերահսկելի է: Լարվածություն ու միջադեպերը միշտ եղել են, կան, մոտ ժամանակներս դրանք կշարունակվեն: Մի փոքր նվազել է կրակոցների ու միջադեպերի քանակը: Վերջին շրջանում իրականացված աճի վերաբերյալ, որը գրանցվեց Տավուշի մարզում, այս պահի դրությամբ իրավիճակն էական փոփոխություն չի կրել: Լարվածության որոշակի էլեմենտներ կան, բայց դա միշտ եղել է: 20 րոպե առաջվա դրությամբ կային որոշակի կրակոցներ, բայց դրանք ոչ նպատակային բնույթ էին կրում, մեր պատասխան կրակով դադարեցվեցին: Կանխատեսում ենք, որ այդ ուղղությամբ այլևս լարվածություն չի լինի: Համարժեք պատասխան տրված է այդ ուղղության վրա»,- ասաց Դավթյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում