AM | RU
USD
EUR
RUB

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնության նորանշանակ դեսպանին

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: 2019 հոկտեմբերի 8-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին: Այս մասին տեղեկացնում է Սահմանադրական դատարանի աշխատակազմը:

Սահմանադրական դատարանի նախագահը ողջունել է դեսպանին և շնորհավորել Հայաստանում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով նրան արգասաբեր աշխատանք՝ հայ-գերանական բարեկամական հարաբերությունների զարգացման կարևոր գործում: Դեսպանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի և Գերմանիայի դեսպանության միջև առկա ջերմ և համագործակցային հարաբերություններին և հայտնել իր հանձնառությունն առ այն, որ արդյունավետ և ակտիվ համագործակցությանը կկրի շարունակական բնույթ:

Հրայր Թովմասյանը ներկայացրել է Հայաստանի և Գերմանիայի Սահմանադրական դատարանների միջև ձևավորված բարեկամական և գործընկերային հարաբերությունները՝ անդրադառնալով 2019 թվականին Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության Հայաստան կատարած արդյունավետ այցի մանրամասներին։ Հ․ Թովմասյանը դեսպանին հայտնել է, որ 2020 թվականի սկզբին նախապատրաստվում է իր գլխավորած պատվիրակության պատասխան այցը Գերմանիա։

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը գոհունակությամբ է խոսել նաև Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ-ի) իրավական ծրագրի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ արդյունավետ համագործակցության մասին՝ բարձր գնահատելով սահմանադրական իրավունքի ոլորտում գերմանացի գործընկերների և փորձագետների հետ իրականացվող փորձի փոխանակման ծրագրերը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական ոլորտի ընթացիկ հիմնախնդիրներին և բարեփոխումներին՝ կարևորելով վերջիններիս իրականացումը ՀՀ Սահմանադրությանը և Հայաստանի միջազգային պարտավորություններին համահունչ:

Լրահոս
ԱԺ նիստը՝ ուղիղ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Փաստ». Սահմանադրական փոփոխությունների իրականացումը պայմանավորված է միայն իշխանությունների շահերով «Իրավունք». ՊՎԾ-ում մսուր-մանկապարտեզային վիճակ է «Ժողովուրդ». Վարչապետի նախկին խոսնակը լրատվական կայք է բացում, թիմ է հավաքում «Հրապարակ». 2020-ն իշխանությունների համար կլինի լրատվամիջոցների դեմ խաչակրաց արշավանքի տարի «Ժողովուրդ»․ Կառավարությունը կողքից է հետևում «Գազպրոմ»-ին․ ինչ սպասել «Հրապարակ». Գյուղերում մորթը կրճատվել է. խանութներում ու շուկաներում խուսափում են առանց սպանդանոցի թղթի միս վերցնելուց «Փաստ». Նոր տարում նոր «վոյաժներ» «Ժողովուրդ». Բակերում արգելափակոցների տեղադրման գործընթացը՝ վերահսկողությունից դուրս «Հրապարակ». Հարցազրույցից հետո ԱԺ նախկին նախագահին հրավիրել են ՀՔԾ՝ բացատրություն տալու «Փաստ». Մսի սակավությունն ազդել է նաև մսամթերք արտադրող ընկերությունների արտադրության վրա Մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող «Փաստ». Փոխատեղումներ՝ դիվանագիտական կորպուսում «Հրապարակ». ՀՔԾ-ն երկուշաբթի օրվանից սկսել է գաղտնալսել Հրայր Թովմասյանին «Հրապարակ». ՍԴ նախագահին վերագրվող գույքի իրական սեփականատերը ժամանել է Հայաստան՝ հարցաքննվելու ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 22 Հայտնի է ՌԴ նոր կառավարության կազմը. վարչապետ Միշուստինը 9 տեղակալ կունենա Պուտինը լուծարել է նախարարություններից մեկը Տեղի է ունեցել հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով 2020 թ. գնաճը կլինի 4.5%, բնակչությունը զգալի կորուստներ կունենա. Սուրեն Պարսյան (տեսանյութ) Իրանի դեղին քարտը Փաշինյանին. Արմեն Աշոտյան Սերգեյ Շոյգուն կմնա Ռուսաստանի նոր կառավարության կազմում Գարիկ Սարգսյանը բողոքի ակցիայի մասնակից մսավաճառներին խոստացավ, որ իրենց խնդրի լուծումը կտա վարչապետը Դոնալդ Թրամփը չգիտի, որ Հնդկաստանը սահման ունի Չինաստանի հետ Իսպանիայի իշխանություններն արտակարգ կլիմայական իրավիճակ են հայտարարել երկրում Չէ տղերք, դուք նակխինների վերադարձից չեք այդքան վախենում... Եթե Սահմանադրության փոփոխություններ լինեն, առաջին հերթին պետք է վարչապետի լիազորությունները կրճատվեն. Իշխան Սաղաթելյան ՀՀ-ում սորոսական արդարադատության նշանակությունը ոստիկանական զորքերն են Անասնաբույծները և մսավաճառները հանդիպում են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ․ ուղիղ Եթե մեր խնդիրը չլուծվեց, երեխաներին դպրոցից կհանենք ու դուրս կգանք պայքարի. անասնապահներ (տեսանյութ) Մարիամ ջան, պապային տանը հարց տուր` ինչո՞ւ այսպես եղավ, ո՞վ է ստեղծել այս գռեհիկ ալիքները ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ուղիղ Արմեն Թավադյանը կմնա կալանավորված Կիսանախագահական կառավարման համակարգի անցնելու մտադրություն չկա․ Ռուստամ Բադասյան Խորհրդակցություն՝ Նիկոլ Փաշինյանի մոտ Նիկոլ Փաշինյանը 4 նոր նշանակում է արել Նիկոլ Փաշինյանը համալրում է մեր շարքերը. Լևոն Քոչարյան (լուսանկար) Դատարանը թույլ չտվեց Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա Սերժ Սարգսյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում. Ս. Սարգսյանի փաստաբանական թիմ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan