«Ժողովուրդ». ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել Արթուր Բաղդասարյանի ընկե­րության կոնյակները

«Ժողովուրդ». ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել Արթուր Բաղդասարյանի ընկե­րության կոնյակները

«ՀՀ արդարադատության նախարա­րության դատական ակտերի հարկա­դիր կատարման ծառայությունը ալկո­հոլային խմիչք է վաճառքի հանել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել 20 տար­վա հնություն ունեցող կոնյակներ: Այս­պես, մեզ հայտնի դարձավ, որ վաճառ­քի է հանվել ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկե­րության՝ Հայասի գրուպի «Hayasy 1830 Renaissance» 20 տարեկան 0.7 լ կոնյակը:

«Ժողովուրդ» օրաթերթը տե­ղեկացավ, որ ալկոհոլային խմիչքն ու­նի 40% թնդություն, իսկ վաճառքի է հանվել 12 հազար 900 շիշ: Ընդհա­նուր ԴԱՀԿ-ն մեկնարկային գին սահմանել է 256 մլն 387 հազար դրամ: Այ­սինքն՝մեկ շիշն արժե 19 հազար 874 դրամ:

Ըստ ԴԱՀԿ-ի՝ այն վաճառվում է որպես երկրորդային հումք: Ավելին, պարզվում է, որ դրանք դրոշմավորված չեն ակցիզային դրոշմանիշերով, իսկ հետևի պիտակի վրա գրառումնե­րը կատարված են չինարեն, հարկա­դիր էլեկտրոնային աճուրդից գնելուց հետո նշված տեսքով շուկայում իրաց­ման ենթակա չէ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում