AM | RU
USD
EUR
RUB

Մարինե Սուքիասյան. Հեղափոխական շռայլություն

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ն. Փաշինյանը վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո տեղափոխվեց պետական ամառանոց՝ նորովի կառուցելով իր կենցաղը։

Դատելով մամուլի վերջին հրապարակումներից և սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներից՝ վարչապետ Փաշինյանը վերջին մեկ և կես տարվա ընթացքում երկրորդ պետական նստավայրն է փոխում՝ տեղափոխվելով այն տունը, որտեղ մինչ այդ ապրում էր Սերժ Սարգսյանը։ Բացի այդ, դատելով նոր ինտերիերից, այն վերանորոգվել է և նոր կահույք է տեղադրվել։ Նորից ժողովրդի հաշվին։ Խոսքը գնում է միլիոնավոր դոլարների մասին։ Այդ կառավարական ամառանոցներում է բնակվում նաև Արարատ Միրզոյանը։

Ի դեպ, կառավարական ամառանոցներում սկզբունքորեն չեն ապրել Անդրանիկ Մարգարյանը, Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը, Արա Բաբլոյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը։ Չի բացառվում, որ շուտով բացի Փաշինյանից և Միրզոյանից, նրանց հարևանությամբ կսկսեն ապրել առավել ընգծված մերձվարչապետական անձինք՝ հասարակությունից մեկուսացված նոր շրջանակ ստեղծելով։

Հենց այդ նեղ շրջանակում են քննարկվելու ու կայացվելու հետաքրքրասերների աչքից ու ականջից հեռու, իշխանության համար առավել նեղ ու կարևոր որոշումները։ Այդպիսի փակ տարածքներում համատեղ կեցությունն այլ էական նշականակություն էլ ունի՝ բարոյահոգեբանական։ Բացի ֆորմալ հարաբերություններից, ստեղծվում և ամրապնդվում են ոչ ֆորմալ, ընկերական, ընտանեկան հարաբերություններ։ Հատկապես՝ կանանց և երեխաների միջև։ Ստեղծվում է հատուկ, մեկուսացած փոքրիկ աշխարհ։ Առայժմ միակ բացառությունը ԱԱԾ պետ Արթոր Վանեցյանն էր։ Փաշինյանի և Վանեցյանի հարաբերությունները չփրկեց անգամ կառավարական ամառանոցներում համատեղ կեցությունը։ 1999-ից Ազգային անվտանգության որևէ ղեկավար կառավարական ամառանոցներում չէր ապրել, վերջինը Սերժ Սարգսյանն էր։

Այսպիսով, կարծում եմ, հաշվի առնելով մեր կառավարության ժողովրդավարական և ժողովրդական բնույթը, նաև պետական միջոցներն ավելի ռացիոնալ և էֆեկտիվ օգտագործելու նպատակը, նաև ղեկավարների և նրանց ընտրած ժողովրդի խզումը թույլ չտալու համար՝ պետք է հրաժարվել կառավարական ամառանոցներից ու նստավայրերից, պետության կողմից տրվող շքեղություններից։ Իշխանավորների զուսպ և ասկետիկ կյանքը պետք է լիներ Նոր Հայաստանի ամենացուցադրական բրենդը։ Այդպես են առաջ գնում ու զարգանում հասարակությունները։

Առաջարկում եմ կամ վաճառքի հանել և այդ գումարներով, ասենք, արժանապատիվ փոխհատուցում տալ զոհված զինվորականների ընտանիքներին, կամ կազմակերպել Թումոյի տիպի մեկ այլ ոչ պետական կրեատիվ կենտրոն։

Կունենանք․

-Բյուջեի միանվագ համալրում կառավարական ամառանոցների օտարման արդյունքում։

- Պոտենցիալ նոր ներդրումների հնարավորություն․ ասենք, գնորդը մասնավոր անձ է և ձեռնարկում է հյուրանոցային կամ բնակելի համալիրի կառուցում։

- Նոր կրետաիվ կենտրոնի հնարավորություն, օրինակ, արաբական երկրներից
- Պետական տարեկան ծախսերի խնայում, որոնք դուրս են գրվում ամառանոցային տարածքի շահագործման և տնտեսվարման համար։

Պետությունը կարող է առաջին դեմքերի բնակության հարցը լուծել, ընդ որում՝ միայն վարչապետի և նախագահի, երկարաժամկետ-ժամանակավոր վարձակալության վերցնելով անշարժ գույքի շուկայից բնակարան, այնպես ինչպես դա արվում է այլ քաղաքներից եկած

պատգամավորների դեպքում, այն էլ՝ եթե իրենք ցանկանում են։ Օրինակ՝ այսօր Արմեն Սարգսյանն ապրում է իր տանը, այնտեղ էլ ընդունում է իր որոշ հյուրերի, այդ պատճառով էլ իր համար բնակարան վարձակալելու իմաստ, ամենայն հավանականությամբ չկա։

Բացի այդ, կոմպակտ և էֆեկտիվ կառավարման կոնցեպտի իրականացման շրջանակներում կարելի է քննարկել Մաշտոցի պողոտայի Ընդունելությունների տան վաճառքի հարցը և լրացնել պետական գանձարանը և մայրաքաղաքում ստանալ նոր ներդրումների հնարավորություն։

Այս կոնտեքստում պետք է ուշադրություն դարձնել նաև Սևանի ափին գտնվող որոշ կառավարական շինությունների պետական սեփականության պահպանման հարցին։ Նաև, այսպես կոչված, ԿԲ ռեզերվային անշարժ գույքը Ծաղկաձորում և Դիլիջանում։ Որքան մեզ հայտնի է, կան նաև ՊՆ հաշվեկշռի վրա գտնվող ամառանոցներ Դիլիջանում։
Երկրի համընդհանուր մոդեռնիզացման, հասարակության առողջացման գործընթացի արագությունն ուղղակիորեն կախված է նշված արտոնություններից ու խորհրդային անցյալի ավանդույթներից հրաժարվելու արագությունից։

Հին մտածելակերպ՝ այն պետք է ավարտել

Որպես կանոն պետության գործող առաջին դեմքերի համար ստեղծվում են բոլոր հարմարությունները՝ նախ և առաջ աշխատանքի համար։ Միևնույն ժամանակ Անգելա Մերկելը մինչև հիմա ապրում է Բեռլինի իր ոչ մեծ բնակարանում։ Իրանի նախագահ Ահմադինեջադը իր պաշտոնավարման ժամանակ հայտնի էր իր ընդգծված համեստ կենսակերպով՝ հրաժարվելով բոլոր շքեղություններից։

Խորհրդային և հետխորհրդային համակարգում կուսակցական-կառավարական վերնախավի մեկուսացումը «հատուկ տարածքում» առաջացրեց ընտրյալների նոր կաստա՝ առաջնորդներ, որոնք աստիճանաբար կտրվում էին իրականությունից և հասարակությունը տանում դեպի վիրտուալ բարձունքներ ու արժեքներ՝ ունենալով ոչ ստանդարտ կենսակերպ։

Ընդ որում բոլորն անհանգստանում էին սեփական անվտանգության համար, այդ պատճառով անում էին ամեն ինչ, որ իրենց կյանքի առանձնահատկությունները հասանելի չլինեն սովորական մարդկանց։

Քննադատությունից ապահովագրվելու համար ստեղծվում էր կոլեկտիվ կապվածություն։ Այսպես պետական վերնախավը կտրվում էր կյանքից, ինչն էլ բերում էր պետությունների փլուզմանը։ Հարաբերությունների այսպիսի առանձնահատկություններ չկան զարգացած ժողովրդավարական երկրներում։

Այդ երկրների հնարավորությունները մեր երկրի հետ համեմատել չի կարելի, բայց ինչպես տեսնում ենք ՝ավանդույթներն այլ են։

Ժամանակն է անել քայլը՝ հրաժարվել անցյալի վատ անվանույթներից։ Հակառակ դեպքում՝ ամեն լայվում մերժելու անցյալը, նոր իշխանությունները չեն հրաժարվում անցյալի ամենավատ ավանդույթներից, եթե դրա վերաբերում է իրենց բարեկեցությանը։

Մարինե ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Լրահոս
Հայաստանում իրենց գործունեությունը դադարեցրել է 22154 կազմակերպություն Ուղեվարձի գինը թանկացել է. բողոքի ակցիա Արտաշատում (տեսանյութ) Պայքարելու ենք մինչև վերջ, մինչև չազատվենք այս իշխանությունից. Արթուր Վանեցյան ՀՀ տարածքում ջերմաստիճանն զգալի կնվազի. մանրամասներ ՀՔԾ-ն կաշկանդված է. Աննա Հակոբյանին և Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու համար սպասում են իշխանափոխությա՞ն Թուրքիան և Հունաստանը բանակցություններ կանցկացնեն Բրյուսելում Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն ուզում է գերիներին օգտագործել քաղաքական նպատակների համար. Վազգեն Մանուկյան Երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել էր ԱԱԾ տնօրեն, ասել եմ՝ նրա նշանակումը ազգային անվտանգության սպառնալիք է. Արթուր Վանեցյան Այս մարդը կառչել է աթոռից և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման. Իշխան Սաղաթելյան Լիբանանահայը պաշտոն է ստացել Սպիտակ տանը Ովքե՞ր էին Շիրակում Փաշինյանին սատարողները (լուսանկարներ) «Անտանելի գրաքննություն է». Մեդվեդևը մեկնաբանել է սոցցանցերում Թրամփի արգելափակումը «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է վանաձորցիների հետ․ ՈՒՂԻՂ Ինչքան իմքայլական կա իմ հետ որոնողական աշխատանք պետք է անեն Շուշի Ալիևների այցի պատճառով ընդհատված որոնողական աշխատանքներն այսօր վերսկսել են «Սիրելի՛ Թայիփ»․ ի՞նչ նամակ է գրել Մակրոնը Էրդոհանին Ես շնորհակալ եմ Լենային անկեղծության համար Պատրաստվեք, պարոն Հարությունյան, ընտանիքիս հետ բնակվելու եմ Ձեր տանը, Դուք իմ տունը նվիրել եք թշնամուն. Շուշիի բնակիչ Իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում են միայն ՀՀ գլխավոր դատախազն ու Ադրբեջանի գլխավոր դատախազը․ Սեյրան Օհանյան Այս մարդիկ ոչ միայն պարտվել են, այլ շարունակում են պարտության ընթացքը Արցախում տեղակայված շուրջ 100 ռուս խաղաղապահ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. ՌԴ ՊՆ Ախուրյանի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են Այս կերպ 21-րդ դարը ոչ թե մերն է լինելու, այլ՝ մեր ՎԵՐՋԻՆԸ ԱԺ փոխուսապարկ Լենայի շուրթերով դավաճանների իշխող խմբակը ազդարարեց հենց վերջնական կործանման օրակարգը Սարիբեկն ու Գևորգը կամ յոթ «իսկ» «Ժողովուրդ»․ Պատգամավորներին զենքե՞ր կբաժանվեն «Հրապարակ»․ Մեր իրական և առավել ամոթալի պարտությունն սկսվել է նոյեմբերի 9-ից հետո «Ժողովուրդ»․ Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել «Փաստ»․ «Սորոսականները» հրահանգ ունեն ակտիվանալու անվտանգային հարցերում «Ժողովուրդ»․ Ինչու քաղաքապետի մշտական արձակուրդը դադար չունի «Փաստ»․ Փաշինյանը հույս ունի կեղծ ընդդիմություն ձևավորել արտահերթ ընտրությունների անցկացման համար «Հրապարակ»․ Չեմ հասկանում, թե որտեղ է ինձ «քցում» Ալիևը «Փաստ»․ Փաշինյանը հրահանգել է շրջանառության մեջ դնել հասարակության ականջը շոյող նախագծեր «Հրապարակ»․ Արսեն Թորոսյանին փոխարինող հավանական թեկնածուները «Հրապարակ»․ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կհեռանա պաշտոնից. ո՞վ կփոխարինի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 16 Թրամփը 4 օրից կլքի Սպիտակ տունը՝ առանց Բայդենին դիմավորելու Ռուսաստանում շարունակում են առգրավել հայկական համարանիշով մեքենաները Նմաններին բոմժ կոչելն էլ է հաճոյախոսություն Փաշինյանի ոտքերն ամուր կերպով գետնին են. Լենա Նազարյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan