Ոչ մի բան չեմ կարող ասել, ես այս պահին աշխատում եմ, ՊՆ-ում եմ. Դավիթ Տոնոյանը՝ իր հրաժարականի լուրերի մասին

Ոչ մի բան չեմ կարող ասել, ես այս պահին աշխատում եմ, ՊՆ-ում եմ. Դավիթ Տոնոյանը՝ իր հրաժարականի լուրերի մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ոչ մի բան չեմ կարող ասել, ես աշխատավայրում եմ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե արյդոք իրականությանը համապատասխանում են այն տեղեկությունները, որ ինքն ազատվել է պաշտոնից:

Նախարարը նախ ճշտեց, թե որտեղից կա նման նման տեղեկություն, պատասխանին, թե մամուլն այդ մասին տևական ժամանակ է՝ գրում է, ու հրապարակում է արված, Դավիթ Տոնոյանն ասաց. «Ես ոչ մի բան չեմ կարող ասել, ես աշխատում եմ, այս պահին էլ աշխատավայրում եմ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում