Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 1500 փախստական

Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 1500 փախստական

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 1200 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։

«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1211 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 474 մարդ (142 կին, 242 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 737 մարդ (221 կին, 376 երեխա)», – ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում