Սիրիայի տարբեր թաղամասերի հրթիռակոծությունից 8 քաղաքացի է զոհվել

Սիրիայի տարբեր թաղամասերի հրթիռակոծությունից 8 քաղաքացի է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Թուրքիան շարունակում է հարձակումները Սիրիայի հյուսիսային շրջանում։ Թուրքական կողմը հետզհետե ընդլայնում է իր հարձակման աշխարհագրությունը։ Գործողությունը կոչվում է «խաղաղության աղբյուր»։ «Գանձասարը» գրում է, որ Գամիշլիի, Տրպեսիեի և Ռաս ուլ Այնի հրթիռակոծությունների հետևանքով զոհվել է 8, վիրավորվել 20 քաղաքացի։

«Գանձասարի» Գամիշլիում գտնվող թղթակիցը հայտնել է, որ հայությունը շատ զգուշավոր է հետևում դեպքերին։ Հրթիռներից մեկն ընել է Գամիշլիի Պշեյրիե թաղամասի բնակարաններից մեկի վրա։ Այդ թաղամասի բնակչությունն առժամանակ տեղափոխվել է Ուսթա հայաբնակ թաղամաս, որն ավելի ապահով է։

Այսօր Գամիշլիի հայկական դպրոցները փակ է լինելու անվտանգության նկատառումներից ելնելով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում