AM | RU
USD
EUR
RUB

«Ժողովուրդ». Ինչու՞ է բնակարանների գներն աճում

 

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Բարձիթողի իրավիճակ` անշարժ գույքի շուկայում: Բնակարանների գները Հայաստանում արհեստական բարձրացնում են, այնինչ նույնիսկ մեկ ամսվա դիտարկումը ցույց է տալիս, որ անշարժ գույքի գործարքները նվազել են, այսինքն` մեծ թվով վաճառքի բնակարաններ կան, բայց գնորդներ չկան: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա օգոստոսին անշարժ գույքի 15 հազար 507 գործարք է կատարվել, մինչդեռ հուլիսին դրանք 16 հազար 73-ն են եղել: Այսինքն` մեկ ամսվա ընթացքում գործարքների քանակը պակասել է 566-ով:

Երկրում, սակայն, բնակարանների գները օր-օրի կտրուկ բարձրանում են: Օրինակ, Երևանի Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարանի մեկ քառակուսի մետրի գինը օգոստոսին արժեցել է 612 հազար դրամ, հուլիսին մայրաքաղաքի կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 605 հազար դրամով: Համաձայնեք, որ խիստ կասկածելի ու ուշադրության արժանի է, որ մեկ ամսում բնակարանի մեկ քմ-ի գինը 7000 դրամով բարձրացել է: Պահանջարկ-առաջարկ տնտեսագիտական հայտնի կանոնը պարզապես չի գործում: Ինչո՞ւ, ո՞վ է այս շուկան տանում լճացման` արհեստական գներ «կրակելով» ու գործարքները զրոյացնելով: Ինչպե՞ս է վերահսկվում այս շարժը:

Վարչապետ Փաշինյանը վերջերս հորդորում էր ամերիկահայերին` հայրենիք ընդմիշտ չտեղափոխվելու դեպքում գոնե տուն գնեն Հայաստանում, տուն ունենան հայրենիքում: Ուշագրավ է, որ անգամ այս հայտարարությունից հետո գների կայուն աճը շարունակվում է։ Սաբոտա՞ժ է… Հայտնի է` բնակարանային շուկայում հիմնական գին թելադրողը ոչ թե տան, բնակարանի կամ հողակտորի սեփականատեր-վաճառողն է, այլ միջնորդները՝ բրոքերները: Այլ կերպ ասած` բրոքերներն են տնօրինում մարդկանց գույքը և որոշում` որի համար ինչ գին առաջարկեն կամ ում համար որքան էժանացնեն:

Եթե այս տարվա հուլիսին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 305 հազար դրամով, մեկ ամիս անց` օգոստոսին, այն 309 հազար 500 դրամ է դարձել: Իսկ, ահա, անցած տարվա օգոստոսին այս վարչական շրջանում բնակարանների մեկ քմ-ն կազմել է 279 հազար 200 դրամ: Այսինքն` մեկ տարվա ընթացքում 30 հազար 300 դրամ թանկացում է եղել: Արձանագրենք, որ թանկացումն արձանագրվել է Երևանի բոլոր վարչական շրջաններում: Գների բարձրացման կորի ու գործարքների անկման պատկերի նկարագիրը գրեթե նույնն է նաև մարզերում: Եվ հարց է առաջանում` մինչև ուր է գնալու այս բարձիթողի վիճակը, որտեղ է սահմանագիծը: Ո՞վ է ի վերջո բրոքերների թիկունքից նրանց շնորհում այդ «մենաշնորհը»»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Արսեն Բաբայանն այն մասին, թե ինչու իրեն կալանավորեցին, իսկ Արա Բաբլոյանին՝ ոչ Հայաստանը ՎԶԵԲ-ից մոտ 46 մլն եվրո վարկ կվերցնի Քաղաքական որոշմամբ տարան փակեցին, քաղաքական որոշմամբ բացեցին. Արսեն Բաբայան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Քանաքեռ-Զեյթունի մի շարք հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարները ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց են․ ուղիղ Այլասերվածության թիվ մեկ քարոզիչը Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է. Գագիկ Համբարյան Ես ինձ պատանդ եմ համարում քաղաքական իշխանությունների համար. Արսեն Բաբայան Որքան է կենսաթոշակը Ռուսաստանում Արսեն Բաբայանը հայտնեց, թե ինչով է զբաղվելու այսուհետ Էս ո՞ւր ենք հասել, ժողովուրդ. Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ վարչապետի հայտարարության մասին Մոսկվայում գնդակահարել են թայբռնցքամարտի աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանին Ձեզ չենք ընդունում, հեռացի՛ր. ֆրանսիահայ երիտասարդները՝ Արայիկ Հարությունյանին Արսեն Բաբայանի և փաստաբանների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Վիգեն Ստեփանյան. Հայաստանը մենք ենք բոլորս, փոխանակ թև-թիկունք տանք իրար, իրար հայհոյում ենք Նիկոլ Փաշինյանը Մել(ինե) Դալուզյանին տեսնում, իրեն պատկերացնում է Բողոքի ակցիաներ՝ կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ Խորհրդարանն ընդունեց նախօրեին քննարկած օրինագծերը ԱԱԾ-ն բացահայտել է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր (տեսանյութ) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Բլագովեշչենսկի քոլեջներից մեկում 19-ամյա ուսանողը կրակ է բացել ուսանողների ուղղությամբ և ինքնասպան եղել (տեսանյութ) Ամերիկացի սենատորը արգելափակել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը. The Hill Էրդողանը Թրամփի հետ հանդիպմանը պատասխանել է Սիրիայում հայ հոգևորականի սպանության հարցին Նիկոլը պաշտպանում է, որովհետև մասամբ կիսում է այդ դժբախտ մարդկանց ճակատագիրը ԱԺ-ն շարունակում է հերթական քառօրյան. ՈՒՂԻՂ «Ժողովուրդ». «Տրագեդիա»՝ իշխանական խմբակցությունում «Փաստ». Անկախ «թրենդից». կարևորը անվտանգությունն է ու կենսամակարդակի բարձրացումը «Փաստ». Երբ «թքած ունեն» օրենքի վրա «Ժողովուրդ». Ստյոպա Սաֆարյանը Հանրային խորհրդի նոր նախագահի հավանական թեկնածո՞ւ «Ժողովուրդ». Առողջապահության նախարարությունում կոռուպցիան շարունակվում է «Հրապարակ». ԲՀԿ-ն ազդակներ է ստացել դրսից. ինչու են սրվել իշխանության հետ հարաբերությունները «Ժողովուրդ». Ինչո՞ւ հրաժարական ներկայացրեց արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը. մանրամասներ «Փաստ». «Քայլող» բացարձակ մեծամասնություն ունեցող ԱԺ-ն վերածվել է կառավարության պատանդի «168 ժամ». Թվեր, որ իշխանությունները չեն տարածի «Հրապարակ». «Սանիթեքը» հավաքում է իր աղբամանները, որ հանձնի բանկին «Փաստ». Փաշինյանը ձեռնամուխ կլինի նոր քաղաքական «բեմադրությունների» կազմակերպմանը վարկանիշը փրկելու համար «Հրապարակ». Ի՞նչն էր զայրացրել Փաշինյանին «Փաստ». Ինչո՞ւ է Արսեն Թորոսյանը թիրախավորել Արթուր Վանեցյանին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 14 Չհամարձակվես այլեւս պղծության քարոզը քողարկես մեր սուրբ Եռագույնի պաշտպանությամբ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan